Պաստան՝ հավով և բանջարեղենով՝ պատրաստված ջեռոցում
Բաղադրիչներ
1. Մակարոն – 400 գ
2. Հավի փափկամիս – 400 գ
3. Պանիր – 100 գ
4. Լոլիկ – 3 հատ
5. Բուլղարական պղպեղ – 1 հատ
6. Սոխ – 1 հատ
7. Արևածաղկի յուղ – 3-4 ճ/գ
8. Տոմատի մածուկ – 3 ճ/գ
9. Աղ
Պատրաստման եղանակը
1. Կաթսայի մեջ ջուր լցնել, եռացնել, աղ ցանել և ավելացնել պաստան:
2. Լցնել 1 ճ/գ արևածաղկի յուղ և եփել միջին կրակի վրա 5-7 րոպե:
3. Եփվելուց հետո ջուրը թափել և պաստան պահել սառը ջրի տակ:
4. Հավի փափկամիսը լվանալ և չորացնել: Այնուհետև խորանարդաձև կտրատել և տապակել 2 ճ/գ արևածաղկի յուղով:
5. Լոլիկը դնել թասի մեջ, վրան եռացրած ջուր լցնել և թողնել 2-3 րոպե: Լոլիկները կեղևազրկել:
6. Փափկամսին ավելացնել խորանարդաձև կտրատած պղպեղը և մանր կտրատած սոխը: Տապակել 3-4 րոպե:
7. Ավելացնել խորանարդաձև կտրատած լոլիկը և շարունակել տապակել ևս 2-3 րոպե:
8. Ավելացնել տոմատի մածուկը և աղ ցանել:
9. Խառնել հավը բանջարեղենի և պաստայի հետ, լցնել թխելու համար նախատեսված կաղապարի մեջ:
10. Վրան քերած պանիր շաղ տալ և եփել 200 աստիճան ջեռոցում 10-15 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը