
Ամառվա գլխավոր աղանդերը

Ելակով պիրոգ պատրաստելու համար անհրաժեշտ է՝
1. Ալյուր – 2 բաժակ
2. Մածուն – 1 բաժակ
3. Շաքարավազ – 1 բաժակ
4. Կարագ – 200 գ
5. Ձու – 3 հատ
6. Սոդա – 1 թ/գ
7. Ելակ – 2 բաժակ
Պատրաստման եղանակը
1. Ձուն և շաքարավազը հարել:
2. Այնուհետև ավելացնել մածունը և հալեցրած կարագը, խառնել:
3. Ավելացնել մաղած ալյուրը և սոդան: Խառնել, մինչև միասեռ զանգված դառնալը:
4. Ելակը մաքրել, լվանալ և բլենդերով վերածել խյուսի:
5. Խմորը լցնել յուղապատ կաղապարի մեջ:
6. Խմորի վրա լցնել ելակի խյուսը և թխել 1 ժամ, 180-200 աստիճան ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը