
Լիբանանի իրավապահների կողմից հետախուզվող է հայտնաբերվել

Ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 8-ին Բավրայի սահմանային անցակետում հայտնաբերվել և Աշոցքի բաժին բերման է ենթարկվել 44-ամյա Յովսեփ Մ.-ն, որը Լիբանանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր գողության, կեղծելու, կեղծիքն օգտագործելու մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին տեղեկացվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ: