
Գրիգոր Մելիքսեթյանը կրկին «Փյունիկում» է

Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբ է վերադարձել նախկին դարպասապահը: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Թիմ է վերադարձել 34-ամյա դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը։ Մելիքսեթյանը թիմի սան է և 2009/10 մրցաշրջանում «Փյունիկի» կազմում դարձել է Հայաստանի չեմպիոն։
Հայաստանում Մելիքսեթյանը հանդես է եկել «Իմպուլս», «Գանձասար», «Ուլիս», «Արարատ», իսկ Իրանում՝ «Սարչեշմե», «Պայկան», «Գահար Զագրոս» ակումբներում։