Բաժիններ՝

Արմեն Սարգսյանն ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի նախագահին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի Հանրապետության նախագահ Ալբերտո Ֆերնանդեսին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

«Հայաստանի և Արգենտինայի միջև հարաբերությունները հիմնված են փոխադարձ վստահության, հարգանքի և համակրանքի վրա: Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով հայ-արգենտինական բարեկամական հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել փոխըմբռնման մթնոլորտում, և երկու ժողովուրդների պատմական սերտ կապերը նոր խթան կհանդիսանան մեր երկրների միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ու համագործակցության հետագա զարգացման համար»,- իր ուղերձում մասնավորապես նշել է նախագահ Սարգսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031