Բաժիններ՝

«Ռոման» Մոուրինյոյի հետ սկսել է նախապատրաստվել նոր մրցաշրջանին

Իտալական «Ռոման» նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի ղեկավարությամբ սկսել է նախապատրաստվել առաջիկա մրցաշրջանին: Պորտուգալացի մասնագետը հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, որոնք կնախապատրաստվեն Սերիա Ա-ին: Մոուրինյոն «Ռոմա»-ի ընդհանուր հայտացուցակում չի ընդգրկել Ֆեդերիկո Ֆացիոյին, Պեդրո Ռոդրիգեսին, Խավիեր Պաստորեին, Ջասթին Կլույվերտին, Սթիվեն Նզոնզին, Դավիդե Սանտոնին, Ուիլիամ Բիանդային, Անտե Չորիչին։

«Ռոման» առաջին մարզումն է անցկացրել Մոուրինյոյի ղեկավարությամբ, որին մասնակցել է նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031