«ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյան, ո՞նց ես քեզ զգում։ Հին կադրային սպա ես, հրամանատարներիդ հերթով շարքից հանում են՝ ո՞նց ես վաղը, մեկ կամ 3 տարի հետո մարտական խնդիրդ լուծելու». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյան, ո՞նց ես քեզ զգում։ Հին կադրային սպա ես, հրամանատարներիդ հերթով շարքից հանում են՝ ո՞նց ես վաղը, մեկ կամ 3 տարի հետո մարտական խնդիրդ լուծելու։

Այն ամենն ինչը բանակի հետ են անում՝ արժեզրկում, վարկաբեկում, քանդում, ո՞նց եք ԶՈՒ բարեփոխում անելու։

Ո՞նց եք երիտասարդներին մոտիվացնելու, բանակի շարքեր բերելու՝ պայմանագրայինի կամ սպայի կարգավիճակով, որ մի հատ էլ պրոֆեսիոնալ բանակ կառուցեք։

Ոմանք զարմանում են, որ Խաչատուրովի նման տղերքի հետ պայմանագիր չեն երկարաձգում, իսկ իմ համար, եղած իրողությունների պայմաններում, այս ու սրան նախորդած կադրային փոփոխություններն օրինաչափություն են։

Ինչի սրանց իշխանությանը մարտական գեներալներ, սկզբունքային, հայրենասեր զինվորականներ ե՞ն պետք։

Սրանց պետք են գլխիկոր, նեղ անձնական շահեր սպասարկող, իշխանական քմահաճույքներ կատարող, անտարբեր մարդիկ։

Արտակ Դավթյան, ո՞նց ես քնում։ա»։

Տեսանյութեր

Լրահոս