Բաժիններ՝

Ռուսաստանում կորոնավիրուսից հետո 21 336 մարդ է բուժվել մեկ օրում. դա առավելագույնն է փետրվարի 11-ից ի վեր

Կորոնավիրուսից հետո բուժված ռուսաստանցիների թիվը մեկ օրում աճել է 21 336-ով, դա առավելագույնն է փետրվարի 11-ից ի վեր:

Ընդամենն արդեն ապաքինվել է 5 143 255 մարդ, լրագրողներին հայտնել են նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում։

Դուրս գրված հիվանդների բաժինը, շտաբի տվյալների համաձայն՝ կազմում է վարակվածների ընդհանուր թվի 90,1 տոկոսը: Կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվն աճել է 24 818-ով՝ մինչեւ 5 707 452: Հարաբերական արտահայտությամբ հիվանդացածների թվի աճը կազմել է 0,44 տոկոս:

Այսպես կոչված ակտիվ դեպքերի, այսինքն՝ այն հիվանդների թիվն, ովքեր այս պահին բուժում են անցնում, Ռուսաստանում հասել է 423 422-ի:

Դա առավելագույնն է փետրվարի 9-ից ի վեր: Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվն աճել է 734-ով՝ մեկ օր առաջվա 725-ի դիմաց:

Ընդամենը վարակից մահացել է 140 775 հիվանդ: Պայմանական մահացությունը (վերջնականը հնարավոր կլինի որոշել սոսկ համաճարակն ավարտվելուց հտո) աճել է մինչեւ 2,47 տոկոսի մակարդակ, հետեւում է շտաբի տվյալներից:

Մոսկվայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մեկ օրում աճել է 6 040-ով՝ մեկ օր առաջվա 5 621-ի դիմաց: Ընդամենը համավարակի սկզբից քաղաքում հայտնաբերվել է 1 411 491 վարակված:

Հարաբերական արտահայտությամբ աճը կազմել է 0,43 տոկոս:

Մեկ օրում Մոսկվայում արձանագրվել է քովիդի պատճառով 109 մահացու վախճան, ընդամենը մահացել է 23 328 մարդ:

Մեկ օրում ապաքինմամբ դուրս է գրվել 6 805 հիվանդ, ամբողջ ժամանակամիջոցում բուժվել է 1 207 500 մարդ: Ներկայումս մայրաքաղաքում բուժումն է շարունակում 180 663 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս