Այս վիտամինային խառնուրդն արագ կամրապնդի և ոտքի կկանգնեցնի

Ձմռանը կամ սեզոնի փոփոխության ժամանակ յուրաքանչյուր մարդ մտածում է իմունիտետի բարձրացման մասին: Դրա համար դեղահաբեր ընդունելն այնքան էլ ցանկալի չէ, քանի որ չգիտես՝ արդյոք դրանից իմունիտետը կբարձրանա՞, թե՞ ոչ: Ներկայացնում ենք իմունիտետի բարձրացման ստուգված միջոցներ՝ ժողովրդական բժշկությունից: Այս երկու բաղադրատոմսերը կօգնեն և երեխաներին, և մեծահասակներին:

Վիտամինային խառնուրդ

1. Մսաղացով անցկացնել կես բաժակ չամիչ, 1 բաժակ ընկույզ, կես բաժակ նուշ, 2 կիտրոնի կեղև: Երկու կիտրոնների հյութը նույնպես ավելացնել խառնուրդին: Ավելացնել 150 գ մեղր, կեսական բաժակ ծիրանի և սև սալորի չիր: Թողնել 1-2 օր մութ տեղում: Զանգվածը պահպանել սառնարանում: Մեծահասակները կարող են ընդունել երկուական ճ/գ՝ օրական երեք անգամ, իսկ 3 տարեկանից բարձր երեխաները՝ 1 թ/գ, օրը 2 անգամ:

2. Հարկավոր է 200 գ ծիրանի չիր, 200 գ սև սալորի չիր, 200 գ թզի չիր, 200 գ ընկույզ, 200 գ չամիչ, 200 գ մեղր, 1 կիտրոն, 50 մլ կոնյակ: Չրերը և կիտրոնն աղալ մսաղացով: Ավելացնել մեղր և կոնյակ: Պահպանել սառնարանում և ճաշելուց առաջ ընդունել 1 ճ/գ:

Այս միջոցները կօգնեն ձեզ բարձրացնել իմունիտետը: Պատրաստեք այսպիսի խառնուրդներ և ամբողջ ձմեռ մոռացեք հիվանդությունների մասին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Տեսանյութեր

Լրահոս