2021թ․ հունիսի գնաճը՝ 2020թ․ հունիսի նկատմամբ
Սպառողական գների փոփոխությունները Հայաստանի Հանրապետությունում 2021թ. հունվար-հունիսին. (2021թ․ հունիսի գնաճը 2020-ի հունիսի նկատմամբ)
«Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2021թ. հունիսը 2020թ. հունիսի նկատմամբ) կազմել է 6.5%»:
Սննդամթերքի գներ:
«2021թ. հունիսին 2020թ. հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 8.8% գնաճ»:
«Բանջարեղենի ապրանքախմբում1 2021թ. հունիսին 2020թ. հունիսի համեմատ արձանագրվել է 17.5% գնաճ»:
«Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2021թ. հունիսին 2020թ. հունիսի համեմատ գրանցվել է 10.4% գնաճ»:
«Ձվի գինը 2021թ. հունիսին 2020թ. հունիսի համեմատ աճել է 41.4%-ով»:
«Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2021թ. հունիսին 2020թ. հունիսի համեմատ գրանցվել է 43.2% գնաճ»:
«Ձկան և ծովամթերքի ապրանքախմբում 2021թ. հունիսին 2020թ. հունիսի համեմատ արձանագրվել է 20.2%: (ձկնատեսակի միջին գնաճը 2021թ. հունիսին 2020թ. հունիսի համեմատ աճել է 23.5%-ով)»:
«2021թ. հունիսին 2020թ. հունիսի համեմատ մսամթերքի ապրանքախմբում գրանցվել է 6.6% գնաճ: Խոզի մսի գինը 2021թ. հունիսին 2020թ. հունիսի համեմատ աճել է 25.0%-ով»:
«Յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2021թ. հունիսին 2020թ. հունիսի համեմատ արձանագրվել է 36.5% (արևածաղկի բուսական յուղի միջին գնաճը 2021թ. հունիսին 2020թ. հունիսի համեմատ կազմել է 87.3%)»:
«Ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների ապրանքախմբում 2021թ. հունիսին 2020թ. հունիսի համեմատ արձանագրվել է 8.8% գնաճ: Ալկոհոլային խմիչքի միջին գնաճը 2021թ. հունիսին 2020թ. հունիսի համեմատ կազմել է 8.7%, իսկ ծխախոտային արտադրատեսակներինը՝ 9.0%»:
Ոչ պարենային ապրանքների գներ.
«2021թ. հունիսին 2020թ. հունիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 9.5% գնաճ»:
«2021թ. հունիսին 2020թ. հունիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 59.2% և 47.1%»:
Հրապարակվել 06 հուլիսի 2021թ ՀՀ Վիճակագրական կոմիտեի կողմից