Լավագույն բաղադրատոմսը՝ կծու հավի սիրահարների համար
Բաղադրիչներ մարինադի համար
1. Սոյայի սոուս – 150 մլ
2. Կանաչ սոխ – 1 փունջ
3. Աղացած կարմիր պղպեղ – 2 թ/գ
4. Սխտոր – 1 պճեղ
5. Կոճապղպեղի արմատ – 5-7 սմ
Պատրաստման եղանակը
1. Կանաչ սոխը մանր կտրատել:
2. Սխտորը և կոճապղպեղի արմատն անցկացնել քերիչով:
3. Խառնել սոյայի սոուսը, կանաչ սոխը, կարմիր պղպեղը, սխտորը և կոճապղպեղը:
4. Մարինացնել հավը:
5. Մեկ գիշեր թողնել սառնարանում: Աղով համեմել պետք է ամենավերջում:
6. Այնուհետև տապակել հավը կամ եփել ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը