Բաժիններ՝

Շատ համեղ ջեմ՝ պատրաստված բազուկից

Բաղադրիչներ

1. Բազուկ – 1 կգ

2. Շաքարավազ – 300 գ

3. Կիտրոն – 2 հատ

4. Սպիտակ գինի – 1 բաժակ

5. Վանիլին – 1 տուփիկ

Պատրաստման եղանակը

1. Բազուկները առանձին-առանձին փաթաթել փայլաթիթեղով և 1 ժամ եփել 180 աստիճան ջեռոցում: Դրանից հետո մաքրել բազուկները և բլենդերով վերածել խյուսի: Ավելացնել շաքարավազը, 2 կիտրոնի կեղևը և 1 կիտրոնի հյութը, ինչպես նաև վանիլինը և գինին: Խառնել և եփել տաք կրակի վրա մոտ 30 րոպե:

2. Պատրաստի ջեմը լցնել բանկաների մեջ, փակել կափարիչներով, ստերիլիզացնել մոտ 10-15 րոպե և ամրացնել կափարիչները:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031