Բաժիններ՝

Շանթ Խաչատրյանը` Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր

67 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Շանթ Խաչատրյանը դարձել է Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր։

Բրոնզե մեդալի համար պայքարում Շանթ Խաչատրյանը 10-1 հաշվով հաղթել է Լիտվայի ներկայացուցչին։

Խաչատրյանը մեկնարկային երկու գեղեցիկ հաղթանակ տանելուց հետո քառորդ եզրափակչում ցավալի պարտություն էր կրել Թուրքիայի ներկայացուցչից՝ 5-5 ավարտելով գոտեմարտը։

Այնուհետև, հայ ըմբիշը 32 վայրկյանում հաղթել էր սփոփիչ գոտեմարտում և իրավունք վաստակել գոտեմարտելու բրոնզե մեդալի համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս