«Եթե ՀԱՊԿ հայտարարությունը դիվանագիտական լեզվից «թարգմանենք», ապա ստացվում է՝ այնտեղ կռիվ չկա, դուք չեք կռվում, ինչո՞ւ մենք պետք է միջամտենք՝ ձեր փոխարեն կռվենք»

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀԱՊԿ քարտուղարն անդրադառնալով մայիսի 12-ին, ադրբեջանական զորքերի ՀՀ տարածք ներխուժմանը, հայտարարել է, թե «պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ ներուժն օգտագործվում է միայն [անդամ երկրներից մեկին ուղղված] ագրեսիայի, հարձակման դեպքում: Այստեղ գործ ունենք, ըստ էության, սահմանային միջադեպի հետ: Փա՛ռք Աստծո, զոհեր չկան, կրակոցներ չկան: Սա սահմանային միջադեպ է, այն պետք է լուծվի, և մենք կողմ ենք այն խաղաղ ճանապարհով լուծելուն»։

Եթե այս հայտարարությունը դիվանագիտական լեզվից «թարգմանենք», ապա ստացվում է հետևյալը՝ այնտեղ կռիվ չկա, դուք չեք կռվում, ինչո՞ւ մենք պետք է միջամտենք՝ ձեր փոխարեն կռվենք։

Հիշեցի, որ իշխանությունը մայիսի 12-ի ներխուժումից հետո, պարծենում էր, թե կրակոց չի եղել, միջադեպեր, բախումներ չկա, կարծես թե, հպարտանալու բան էր, որ առանց դիմադրության հանձնել էին մեր տարածքները։

Ստացանք»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031