
Շոգեխաշված միս՝ մանանեխով և թթվասերով

Բաղադրիչներ
1. Խոզի միս կամ տավարի միս – 500 գ
2. Թթվասեր – 150 գ
3. Ջուր կամ արգանակ – 1 բաժակ
4. Սոխ – 2 հատ
5. Մանանեխ – 1 ճ/գ
6. Ալյուր – 1 ճ/գ
7. Աղ, սև և կարմիր պղպեղներ
8. Բուսայուղ
Պատրաստման եղանակը
1. Միսը շերտատել, տապակել բուսայուղով: Սոխը կիսալուսնաձև կտրատել, ավելացնել մսին, խառնել և տապակել:
2. Ավելացնել ալյուրը և շատ արագ խառնել: Լցնել տաք ջուրը և շոգեխաշել մոտ 50 րոպե, ավելացնել համեմունքները:
3. Մսի վրա լցնել մանանեխի և թթվասերի խառնուրդը և եփել այն ևս 30 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը