«ԱԺ արտահերթ ընտրությունները կարևոր էին այն առումով, որ բոլորս պետք է ճանաչենք մեր հասարակությանը և վերհիշենք վարպետ Մուկուչյանի թվերը նկարելու արվեստը: Դժվար է պատկերացնել մեկի, ով կհավատա, որ իշխանական թևը հավաքել է 53.92 տոկոս»,- այսօրվա ասուլիսում նման կարծիք հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն, Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվել են «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերության կողմից տևական ժամանակով զանգվածային ջրանջատումների վերաբերյալ բողոքներ ու ահազանգեր։
Կարեն Քոչարյանը՝ Արմեն Չարչյանին կալանավորելու մասին. ՈՒՂԻՂ:
Թվում է, որ Ֆլորենտինո Պերեսը վերջին վեց ամիսների ընթացքում ավելի շատ հարցազրույցներ է տվել, քան նախորդ տասը տարիների ընթացքում: Նա El Transistor-ում կրկին քննարկել է Մադրիդի խնդիրները:
Հունիսի 28-ին բեռնատարը վրաերթի է ենթարկել մի խումբ դպրոցականների Յատիմատա քաղաքում՝ Տոկիոյին հարեւան Տիբայի պրեֆեկտուրայում: Այդ մասին հայտնել է NHK հեռուստաալիքը։
Հրաչ Բերբերյանը՝ գյուղատնտեսության ոլորտի խնդիրների մասին. ՈՒՂԻՂ:
ԱՄՆ Ֆիլադելֆիա քաղաքում մեկնարկել է 14-րդ Philadelphia International մրցաշարը, որին այս տարի մասնակցում են 79 շախմատիստ, այդ թվում՝ 15 գրոսմայստեր։
Ուղիղ 29 տարի առաջ՝ այս օրը ադրբեջանական ուժերը հարձակողական մարտեր ծավալեցին Ճարտար-Մաճկալաշեն-Կարմիր շուկա պաշտպանական բնագծի ողջ երկայնքով:
Լարիսա Ալավերդյանը՝ գերիների հարցի մասին. ՈՒՂԻՂ:
Հայկ Մարությանի ու Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները սրվեցին անցած տարի՝ պատերազմի ավարտից հետո: Թերևս, պատերազմի ավարտն ու դրա խայտառակ արդյունքները թիմում իրերի իրական դրվածքն իմացող Հայկ Մարությանի համար ընդունելի չեղան, եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ պատերազմի ավարտից առաջ քաղաքապետը «Երևան» ջոկատով Արցախում էր, ու թեպետ չէր մասնակցել մարտական գործողություններին, սակայն տեղում ըստ երևույթին առավել հստակ էր հասկացել՝ ինչ է կատարվել և ինչու:
ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ առաջիկա օրերին սպասվում է ջերմաստիճանի անոմալ բարձրացում:
«Ըստ էության նախկին խորհրդարանում ընդդիմությունն այդ հնարավորություններից զրկված է եղել՝ անկախ նրանից այդ ընդդիմությունն իշխանամետ է եղել, թե իրական ընդդիմություն է եղել։ Միանձնյա որոշումներ կայացնելու հարցում ընդդիմության մանդատները լրջագույն զսպող մահակ են հանդիսանալու, և ՔՊ-ն նախորդ խորհրդարանի նման լայնարձակ լիազորություններ չի ունենալու, որ ինչ ուզի՝ անի»,-ասաց Ռոբերտ Հայրապետյանը։
Հունիսի 28-30-ը, հուլիսի 1-3-ը երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդված 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:
ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2021 թվականի ընդունելության միասնական, կենտրոնացված և ներբուհական քննությունների հայտագրման երկրորդ փուլի փաստաթղթերի ընդունելությունը սկսվել է հունիսի 26-ից և կավարտվի հուլիսի 1-ին:
Պետությունների ղեկավարները հրապարակել են համատեղ հայտարարություն եւ հայտնել ՌԴ-ի եւ ՉԺՀ-ի միջեւ Բարիդրացիության, բարեկամության եւ համագործակցության պայմանագրի երկարաձգման մասին, նշում է հեռուստատեսությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Իրինա Ծատուրյանը՝ հոգեբանական վիճակի, ներքաղաքական կյանքի մասին. ՈՒՂԻՂ:
Այսօր՝ հունիսի 28-ին, դիմակավորված, զենքի նմանվող առարկայով ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Անդրանիկի 147 հասցեում գործող CRED վարկային կազմակերպությունում զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել։
Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենը խորհրդարանի խոսնակին հայտարարել է, որ պաշտոնաթող է լինում:
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հուլիսի 6-ին հանդիսատեսին կներկայացնի «Օպերային խճանկար» խորագրով բեմականացված համերգը:
Հունիսի 26-ին, ժամը 01.00-ին, Երևանի Հր. Քոչարի փողոցում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 29-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
ՌԴ ռազմածովային նավատորմի նավերը Միջերկրական ծովում զորավարժությունների ժամանակ անցկացրել են հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ուժերի վարժանք եւ հետ մղել պայմանական հակառակորդի գրոհը, իսկ ՄիԳ-31Կ կործանիչները եւ Տու-22Մ3 հեռահար ռմբակոծիչները հրթիռների «էլեկտրոնային արձակումներ» են կատարել Սու-35 եւ Սու-34 կործանիչների ուղեկցությամբ:
Դեպքը կատարվել էր անցյալ տարվա աշնանը։ Նոյեմբերի 2-ին Ջրվեժ համայնքի մի բնակչուհի ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր տվել, որ հոկտեմբերի 31-ին, ժամը 13.00-ի սահմաններում, 35-ամյա ամուսինը Բալահովիտ գնալու նպատակով դուրս էր եկել տնից և չէր վերադարձել։
Հունիսի 21-ից 27-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 920 դեպք, որից 562-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 440 հրդեհի, 1 փլուզման, 2 քարաթափման, 10 ուժեղ քամու, 10 ինքնասպանության փորձի դեպք, 77 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 178 կենցաղային կանչ. տուժել է 177 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 5 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 7 մահ:
«Երեխուս հացը կտրել ես, բերքս չորացրել ես, ո՞նց ես վարկս փակեմ». արմավիրցին՝ Էջմիածնի ՋՕԸ տնօրենին:
Արցախում ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով հունիսի 28-ին իրականացվում են Մատաղիսի ուղղությամբ։
Հունիսի 28-30-ը Բաքվում թուրք և ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ կանցկացվի «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2021» անունը կրող մարտավարական զորավարժությունը, որին ներգրավվելու է մոտ 600-հոգանոց անձնակազմ։
COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր` հունիսի 27-ի դրությամբ կատարվել է 74814 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 58618, երկրորդ դեղաչափ` 16196։ Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի Սյորֆսայդ քաղաքի 12-հարկանի բնակելի շենքի փլվելու հետեւանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով ինը մարդու:
2021թ. հունիսի 27-ին` ժամը 10.55-ին, ՀՀ ոստիկանությունում Արմավիրի մարզի բնակչուհին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ իր ամուսինը՝ծնված 1987թ., Արմավիրի մարզի Նորապատ գյուղից դեպի Հայկավան գյուղ տանող ճանապարհի աջակողմյան հատվածում տեղադրված իրենց վագոն տնակում կախվելու եղանակով ինքնասպան է եղել: