Պարոն Փաշինյանն ակնհայտ հետաքրքրվածություն ունի ստանալ ավելի լայն աջակցություն, քան միայն ՌԴ-ի աջակցությունն է. Զատուլին

«Ֆորմալ առումով կարելի է բավարարված լինել հայ-ռուսական հարաբերությունների հարցում քաղաքական դաշտում եղած ընկալումից»,- այս մասին այսօր առցանց հարցազրույցի ընթացքում ասաց Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի միգրացիայի և քաղաքացիության հարցերով հատուկ ներկայացուցիչ, ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը:

Արձագանքելով 168.am-ի հարցին, թե շատ է քննարկվել հարցը՝ ինչպես են փոխվել հայ-ռուսական հարաբերությունները Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, իսկ վերընտրվելուց հետո ի՞նչ սպասել հայ-ռուսական հարաբերություններից, հատկապես, երբ իշխանությունը պատերազմից հետո ակնհայտորեն տեղափոխվում է դեպի արևմտյան վեկտոր, թեև զուգահեռաբար ավելանում է նաև ռուսական խաղաղապահ կոնտինգենտը ՀՀ սահմանների անվտանգության ապահովման համար, Զատուլինը պատասխանեց, որ հետսովետական տարածքում իրենց համար նորություն չէ, երբ որոշ պետություններ, որոնք չափազանց կախյալ են Ռուսաստանից, պարբերաբար փորձում են գործերը տանել այնպես, որ ՌԴ-ն պատասխանատու լինի անվտանգության համար, ՌԴ-ն պետք է հսկի, պաշտպանի, բայց թանկ շահերը՝ տնտեսական և այլ, առաջնահերթ կերպով զարգանան այլ մեկի հետ:

«Դա բնութագրական է մեր դաշնակիցների դեպքում Կենտրոնական և Միջին Ասիայում, դա բնութագրական էր Ուկրաինայի պահվածքի դեպքում մինչ 2014 թվականը՝ երեք նախագահների մինչճգնաժամային փուլը, երբ փորձում են, ռուսական մի հեքիաթ կա «вершки и корешки», փորձում են իրենց վերցնել вершки, մեզ տալ корешки` վերաբերվելով համագործակցությանը, ինչպես շվեդական սեղանին՝ այն, ինչ ինձ դուր է գալիս, ես դրանում հետաքրքրված եմ, իսկ ինչ վերաբերում է մյուս բոլոր հարցերում իմ պատասխանատվություններին, քանի որ ես չէի ցանկանա ինձ ոչ մի կերպ սահմանափակել, դրանից կհեռանամ:

Ինչ վերաբերում է պարոն Փաշինյանի գծին, եթե օբյեկտիվ լինենք, ապա սկզբունքորեն և դա նշվել է՝ ո՛չ պարոն Փաշինյանը կարող է ինչ-որ բանում Ռուսաստանին մեղադրել, ո՛չ էլ Ռուսաստանը մեծ հաշվով ներկայումս կարող է մեղադրել պարոն Փաշինյանին գոնե պաշտոնական մակարդակում: Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի արևմտամետությանը, ապա դա դուրս է գալիս այն փորձագետներից, որոնք վերլուծում են Կառավարության կազմը, անցյալի քաղաքական գործունեությունը ինքնին Փաշինյանի և նրա կողմնակիցների, նրա ակնհայտ հետաքրքրվածությունն այսօր էլ ավելի լայն աջակցության, քան միայն ՌԴ-ի աջակցությունն է:

Այն, ինչ նա հասցրեց ընտրություններից առաջ ասել Ֆրանսիայում, որ Ֆրանսիան ամենահավատարիմ լավ գործընկերն է, գործընկեր, որը հայկական կենսական կարևորության որևէ հարցում չունի դերակատարություն, և բացի դեկլարացիաներից, ոչինչ չկա՝ ո՛չ զինվոր, ո՛չ սպառազինություն, բացի խոսքերից: Մենք Ռուսաստանում մշտապես հասկացել ու հասկանում ենք, որ՝ գտնվելով նման շրջապատում, ունենալով նման բարդ պատմություն, Հայաստանը պարտավոր չէ կտրել իր շփումներն արևմտյան երկրների հետ։ Ավելին՝ պետք է զարգացնի դրանք, կա մեծ հայկական Սփյուռք, որն ապրում է ոչ միայն Ռուսաստանում, այլև Կալիֆոռնիայում, Ֆրանսիայում»,- ասաց Զատուլինը:

Պարզապես, նրա խոսքով, այստեղ հարցն այն է, թե ինչպես են ձևավորվում առաջնահերթությունները, և, թե որքանով առողջ բանականությունը և տեղի ունեցողի վերլուծությունը հայկական քաղաքական գործիչների մոտ ձևավորում  պատկերացում, թե որոնք են ազգային քաղաքականության առաջնահերթությունները:

Այս հարցում, ըստ Զատուլինի, կան տարբեր կասկածներ, կան տարբեր կանխատեսումներ, բայց այս փուլում կարող է ասել, որ այս ընտրությունների ընթացքում հայ-ռուսական հարաբերությունների հարցում տպավորություն էր, որ դա բանավեճ է լավի ու ավելի լավի միջև, քանի որ ո՛չ ՔՊ-ն, ո՛չ «Հայաստան» դաշինքը՝ որպես գլխավոր հակառակորդներ, ոչ ոք կասկածի տակ չի դրել ՌԴ-ի հետ հարաբերությունների անհրաժեշտությունը:

«Ֆորմալ առումով կարելի է բավարարված լինել: Իսկ ինչ վերաբերում է ոչ ֆորմալին, պետք է խորանալ՝ տարբեր կողմերի մոտիվացիայի, անցյալի հարցում, ինչ կարող է դրան հետևել, դա ավելի առարկայական ու անալիզի ավելի էական հատվածն է, որը պետք է հաստատվի պրակտիկ գործողություններով, այսինքն՝ ապագան ցույց կտա»,- ասաց Զատուլինը:

Տեսանյութեր

Լրահոս