Բաժիններ՝

Վրացական մուրաբա՝ պատրաստված սալորից և ընկույզից

Բաղադրիչներ

1. Սալոր – 2 կգ
2. Կոճապղպեղ – 1 թ/գ
3. Ընկույզ – 150 գ
4. Աղացած դարչին – 1 թ/գ
5. Շաքարավազ – 1 կգ
6. Ջուր – 1 լ

Պատրաստման եղանակը

1. Սալորը լվանալ, չորացնել, կիսել և հանել կորիզները:

Կարդացեք նաև

2. Սալորը լցնել կաթսայի մեջ, վրան ավելացնել շաքարավազը:

3. Այնուհետև սալորի վրա լցնել ջուրը, դնել ցածր կրակի վրա և հասցնել եռման:

4. Կոճապղպեղները քերել մանր քերիչով:

5. Հենց սալորը եռա, վրայից վերցնել փրփուրը և ավելացնել դարչինն ու կոճապղպեղը: Խառնել և եփել մոտ 1 ժամ՝ ժամանակ առ ժամանակ խառնելով:

6. Ընկույզը մանրացնել:

7. Մեկ ժամ եփելուց հետո մուրաբան վերցնել կրակից, սառեցնել, ավելացնել ընկույզը:

8. Պատրաստի մուրաբան լցնել ստերիլ բանկաների մեջ, փակել և պահպանել սառը վայրում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս