«Այնպես չէ, թե չենք հասկանում, որ Նիկոլը պատրաստ է Արցախի մնացած հատվածն ու Հայաստանից էլ մի քանի մարզ տա». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մտածում եմ՝ էլ ի՞նչ չեն փորձել սրանք, էլ ի՞նչ չարիք կա, որ մեր ազգի գլխին փորձում են բերել ու փաթաթել։

Երկիր, պետություն, մարդկություն… չէ, սրանց ոչինչ չի հետաքրքրում։

Այնպես չէ, թե չենք հասկանում, որ Նիկոլը պատրաստ է Արցախի մնացած հատվածն ու Հայաստանից էլ մի քանի մարզ տա, մենակ թե չզրկվի իշխանական վայելքներից։

Ու երբ հասկացել է, որ իր հաճույքներն ու պետության հաշվին ճոխ ապրելն ավարտվում է, փորձում է փրփուրներից կախվել։

Մեկ է՝ չի ստացվելու, պատիվ ունեցող մարդիկ դա թույլ չեն տալու»։

Տեսանյութեր

Լրահոս