ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը հանդես է եկել ուղերձով, որում կոչ է անում աջակցել Ռոբերտ Քոչարյանին եւ այն ուժերին, որոնք պայքարում են գործող իշխանությունների դեմ:
Նիկոլը 3 տարի ձախողել է ամեն ինչ․․․ հազարավոր երեխաներ կմեծանան առանց հայր․ Միքայել Մինասյան
Հունիսի 16-ին թիվ 12 պոլիկլինիկայի տնօրեն Արա Ներսիսյանին շնորհվել է արդարացվածի կարգավիճակ։ Նրա նկատմամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահման հանցակազմով հարուցված քրեական հետապնդումը հանցակազմի բացակայության հիմքով դադարեցվեց և քրեական վարույթը կարճվեց։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Արա Ներսիսյանի շահերի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:
168.am-ի հետ զրույցում Մանվել Գրիգորյանի փաստաբանական թիմի անդամ Լևոն Բաղդասարյանն ասաց, որ նրա մահից հետո օրենքի ուժով գործը ենթակա էր կարճման, սակայն վերջինիս մերձավորները, այդ թվում՝ պաշտպանական թիմը, պնդել են, որ այդ գործը չպետք է կարճվի, և դատարանն այն պետք է քննի, մինչև հասնեն արդարացման։
Արարատի մարզի Սուրենավան գյուղում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մարմնական լուրջ վնասվածքներ ստացած 14-ամյա տղայի առողջական վիճակում քիչ, բայց դրական տեղաշարժ կա:
Թուրքիայում երկրի կառավարությանը քննադատող հերթական քաղաքացուն առաջադրվել է «նախագահին վիրավորելու» մեղադրանք: Մ.Ա. Սանջաքթութան անունով քաղաքացին ձերբակալվել, ապա ստորագրությամբ բաց է թողնվել այն բանից հետո, երբ թուրքական լրատվական նախագծերից մեկի՝ Ռիզեում պատրաստած փողոցային ռեպորտաժի շրջանակներում խստորեն քննադատել է կառավարության վարած տնտեսական քաղաքականությունը։
Լուգանսկի կենտրոնով անցնող գազատարում պայթյուն է որոտացել, որին հաջորդել է բռնկումը:
Այսօր 19։00 հավաքվում ենք Հանրապետության հրապարկում։ Ելույթ ունեմ ու ցանկանում եմ դիմել նաեւ բոլոր այն մարդկանց, որոնք այդտեղ չեն, անգամ չեն պատրաստվում Հայաստան դաշինքի օգտին քվեարկել։
«Վերելք» կուսակցության անդամները նախընտրական քարոզարշավի շրջանակում սահմանամերձ գյուղերում շրջելով տարբեր խնդիրներ են արձանագրել: Ամփոփելով նախընտրական քարոզարշավը՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Վերելք» կուսակցության նախագահ, ՀՀ ԶՈւ պահեստազորի գնդապետ Ալեքսան Մինասյանը: Նա ՀՀ քաղաքացուն կոչ արեց գնալ ընտրության, քանի որ չգնալով կանարգեն «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ննջողների հիշատակը:
Ադրբեջանի դատախազությունը շարունակում է շինծու մեղադրանքներ է առաջադրել հայերի նկատմամբ: Այս անգամ Ադրբեջանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանին, «Ռոյալսիս էնջինիրինգ» -ի սեփականատեր Դավիթ Գալստյանին, «KOMEX» ընկերության գլխավոր տնօրեն Արա Աբրահամյանին՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերին, Լեռնային Ղարաբաղին զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր և ռազմական տեխնիկա մատակարարելու կեղծ մեղադրանքով:
Բոլորս քաջ գիտակցում ենք, որ ներքին անկայունությունը կարող է բերել անկանխատեսելի զարգացումների: Ինչպես պատերազմի, այնպես էլ հետպատերազմական օրերին մենք՝ երկրապահներս, պետության սահմաններում ենք, որպեսզի բանակի հետ ապահովվենք մեր երկրի սահմանների անվտանգությունը: Սիրելի´ հայրենակիցներ Սահմանների անվտանգությունը կախված է երկրում ներքաղաքական կայունությունից:
«2008 թվականից մինչև այսօր մեր երկիրը հայտնված է այս չորս մարդկանց ռազբորկաների մեջ՝ երեք նախագահ ու այսօրվա գործող վարչապետը: Հիմա հարց՝ կրա՞կն ենք ընտրել, կարո՞ղ է թողնեք՝ մենք էլ ապրենք, կարո՞ղ է թողնեք՝ ժողովուրդն ապրի, կարո՞ղ է թողնեք՝ մի սերունդ մեծանա, որը որ կապ չունի այդ գործընթացների հետ,- Երևանում քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը՝ շարունակելով,- 2008 թվականին տղաս 1 տարեկան էր, երկու տարի հետո անձնագիր է ստանալու, դեռ, այսպես կոչված, գզվռտոցը չի ավարտվել, չի էլ ավարտվում: Հիմա էլ հունիսի 21-ին են կանչում, որ այդ խոսակցությունը շարունակեն: Այսինքն, ով որ Կոնդի դաչայում մնում է, մյուսին նստեցնում է, չագուչն էլ ինքն է վերցնում»:
Իսրայելի պաշտպանության բանակը հաղորդել է, որ հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի ռազմական օբյեկտներին՝ ի պատասխան այնտեղից հրկիզիչ խառնուրդով օդապարիկների արձակման։
Խիստ մտահոգիչ են ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածի 2021թ. ապրիլի 28-ի փոփոխությունները: Այդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում «նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուց կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն որևէ եղանակով խոչընդոտելու համար»:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը Նորդուզ սահմանային անցակետում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության ղեկավարի տեղակալ Իբրահիմ Նաղդիի գլխավորած պատվիրակության հետ:
Ռուսական Лента.ру կայքն անդրադարձել է հունիսի 20-ին ՀՀ-ում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին` նշելով, որ դրանք կդառնան Արցախյան պատերազմում ցավալի պարտությունից հետո քաղաքական ուժերի մի քանի ամիս տևած դիմակայության արդյունքը:
Մտածեք, թեկնածուներից/քաղաքական թիմերից որն է իրապես ի զորու ճակատագրական պահին երկիրը դուրս բերել այս վիճակից: Արե՛ք չոր հաշվարկ ի շահ պետության, այլ ոչ թե անձնական բարեկեցության(հաճախ դրանք իրար խիստ հակասում են…): Սխալ ընտրության դեպքում մենք կարող ենք կորցնել ամեն ինչ:
Արցախում հունիսի 18-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության երկու նոր դեպք:
«Կա՛ այլընտրանք, քվեարկի՛ր». ԼՀԿ քարոզարշավը Երևանում. ՈւՂԻՂ՚
Պարտված պետությունից պարտված ժողովուրդ անցումը կլինի այն անդառնալի կետը, որից հետո պետության կազմաքանդումն ուղղակի տեխնիկայի հարց է։ Մենք դրան մոտ ենք, և դա ամեն գնով պետք է թույլ չտալ։ Բայց սա հնարավոր է միայն նոր էջի դեպքում։
Հայաստանում հունիսի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 86 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 224 086-ի:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին Արարատի մարզի Ավշար համայնքում ուշագրավ միջադեպ է գրանցվել։ Նիկոլ Փաշինյանի այցի նախորդ գիշերը «Հայաստան» դաշինքի պաստառի վրա անհայտ անձինք ներկ են լցրել, ավշարցիները, առավոտյան տեսնելով դա, փակել են գյուղ մտնող ճանապարհը եւ հայտարարել, որ Փաշինյանին չեն թողնելու գյուղ մտնել։ Կարմիր բերետավորներ են ժամանել գյուղ, որ իրավիճակը հարթեն, բայց գյուղացիները հաստատակամ են եղել եւ պահանջել են պաստառը փոխել՝ հակառակ դեպքում իշխանական շարասյունը չի մտնելու գյուղ։
Հունիսի 15-ին, ժամը 14.55-ին, ոստիկանության Գորիսի բաժնում Գորիսի մշակույթի կենտրոնի աշխատակցուհիներից մեկը հաղորդում էր տվել, որ ժամը 12.00-ի սահմաններում Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրենը արգելել է իրեն մասնակցելու Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավին՝ սպառնալով ազատել աշխատանքից:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ հանրահավաքից հետո վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը բավական զայրացած է եղել իր թիմակիցների վրա հրապարակում տապալված հանրահավաքի համար։ Բանն այն է, որ անգամ ամբողջ վարչական ռեսուրսի պայմաններում հրապարակում հավաքվածների թիվը շատ քիչ էր, ինչն էլ զարացրել է Փաշինյանին։
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ողջ օրն ահազանգեր էինք ստանում, որ Նիկոլ Փաշինյանի հորդորով պետական ծառայողներին հրահանգվել է պարտադիր ներկա գտնվել Հանրապետության հրապարակի հանրահավաքին։ Իշխանական ողջ ռեսուրսը գործի էր դրվել մարդաքանակ ապահովելու համար՝ մարզպետարանների, դպրոցների, բուժհաստատությունների, պետական այլ հիմնարկների աշխատակիցներին խստիվ հրահանգել էին՝ ներկայանալ վարչապետի հավաքին, սպառնալով աշխատանքից ազատել:
Վերջին երեք տարիներին Հայաստանի իշխանությունները կարողացել են միաժամանակ հարաբերություններ փչացնել բոլոր աշխարհաքաղաքական կենտրոնների և մեզ համար ռազմավարական նշանակություն ունեցող մայրաքաղաքների հետ:
Պարզ է, որ առանց ներդրումների հնարավոր չէ նոր աշխատատեղեր բացել։ Բայց 3 տարի շարունակ միայն հավաստիացումներ են հնչել, որ ներդրողները չափազանց հետաքրքրված են Հայաստանի «հեղափոխական տնտեսությամբ», որ շուտով գալու են ու ֆինանսական լուրջ ներարկումներ իրականացնեն։ Նախորդ խորհրդարանական ընտրություններից առաջ և հետո էլ խոսվում էր սպասվող միլիարդավոր դոլարների հասնող ներդրումային ծրագրերի մասին։ Սակայն փորձը ցույց տվեց, որ դրանք զուր հույսեր են։
Խնդրում եմ, վերջ տվեք այն մտածումներին, թե իբր դեմ ենք և «ներկաներին» և «նախկիններին», ուստի չենք մասնակցի ընտրություններին». սա այս իշխանությունների հնարած լոզունգն է, իսկ այսպիսի հնարքներում, ինչպես նաև վարչական ռեսուրսների անխնա օգտագործման ասպարեզում իրենք անգերազանցելի են:
«Հրապարակ» թերթը գրում է. «Բրյուսովի անվան համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը երեկ մեզ հետ զրույցում չթաքցրեց իր ուրախությունը, որ որդին՝ «Իմ քայլի» պատգամավոր Միքայել Զոլյանը, այլեւս չի շարունակելու ճանապարհը գործող իշխանության հետ, ընդգրկված չէ ՔՊ նախընտրական ցուցակում։
«Իրավունք» թերթին հասած շշուկների համաձայն՝ ԱԺ իմքայլական պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը հրազդանցիներին շատ կոշտ զգուշացրել է, որ ով Նիկոլին ընտրի, վատ է լինելու իր համար: