Կրա՞կն ենք ընկել, կարո՞ղ է թողնեք՝ մենք էլ ապրենք, կարո՞ղ է թողնեք՝ ժողովուրդն ապրի. Էդմոն Մարուքյան

«2008 թվականից մինչև այսօր  մեր երկիրը հայտնված է այս չորս մարդկանց ռազբորկաների մեջ՝ երեք նախագահ ու այսօրվա գործող վարչապետը: Հիմա հարց՝ կրա՞կն ենք ընկել, կարո՞ղ է թողնեք՝ մենք էլ ապրենք, կարո՞ղ է թողնեք՝ ժողովուրդն ապրի, կարո՞ղ է թողնեք՝ մի սերունդ մեծանա, որը որ կապ չունի այդ գործընթացների հետ,- Երևանում քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը՝ շարունակելով,- 2008 թվականին տղաս 1 տարեկան էր, երկու տարի հետո անձնագիր է ստանալու, դեռ, այսպես կոչված, գզվռտոցը չի ավարտվել, չի էլ ավարտվում: Հիմա էլ հունիսի 21-ին են կանչում, որ այդ խոսակցությունը շարունակեն: Այսինքն, ով որ Կոնդի դաչայում մնում է, մյուսին նստեցնում է, չագուչն էլ ինքն է վերցնում»:

Էդմոն Մարուքյանը նշեց՝ չանցնելու տարբերակ չկա, իսկ փողոց դուրս գալ կարող է լինել մեկ դեպքում, երբ, ասենք, ընտրությունները կեղծվում են կամ ինչ-որ արհավիրք է տեղի ունենում:

«Լուսավոր Հայաաստանը» հիմա հանդես է գալիս փողոց դուրս գալը բացառելու համատեքստում: Եթե մենք միասնության, համերաշխության օրակարգով գալիս ենք, բոլորին համախմբում ենք, ի՞նչ փողոց: Մենք փողոցներն ազատել ենք՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելով: Ժողովուրդն է ուզում ու պարտադրում է՝ պետք է համախմբվել, որովհետև հերի՛ք է, երկիրն ունի ավելի մեծ մարտահրավերներ, քան ձեր ներքին խնդիրներն են: Դադար տվեք, թողե՛ք ժողովուրդն ապրի այս երկրում: Ժողովուրդը մտածում է՝ հունիսի 21-ից հետո արտագաղթելո՞ւ է, թե՞ ոչ: «Լուսավոր Հայաստանը» միակ ուժն է, որը չարտագաղթելու պլան է ներկայացրել՝ դա համերաշխությունն է, իսկ մյուս բոլոր պլանները արտագաղթելու մասին են»,- հավելեց Էդմոն Մարուքյանը:

Տեսանյութեր

Լրահոս