
Լուգանսկի գազատարում պայթյուն է որոտացել

Լուգանսկի կենտրոնով անցնող գազատարում պայթյուն է որոտացել, որին հաջորդել է բռնկումը: Այդ մասին հաղորդել են «Լուգանսկգազ»-ում, ընկերությունում տուժածների կամ զոհերի մասին տեղեկատվություն չեն հաղորդել։
2021 թվականի հունիսի 18-ի գիշերը 425 միլիմետր տրամագծով միջին ճնշմամբ գազատարում տեղի է ունեցել պայթյուն, ինչի արդյունքում առաջացել է ուժեղ բռնկում: Միջադեպի հետեւանքով բնական գազի մատակարարումից ժամանակավորապես անջատվել է 20 բնակելի տուն եւ 21 կոմունալ-կենցաղային օբյեկտ»,- հաղորդել է «Լուգանսկգազ»-ի մամուլի ծառայությունը:
Մամուլի ծառայության տվյալներով՝ ժամը 06:30-ի դրությամբ կրակը հաջողվել է մարել, ընկերության մասնագետներն անհապաղ ձեռնամուխ են եղել վերականգնողական միջոցառումներին: Պլանավորվում է գազի մատակարարումը բաժանորդներին վերսկսել օբյեկտում աշխատանքներն ավարտելուց հետո:
«Ներկայում վթարի վայրում աշխատում են իրավապահ մարմինների աշխատողները, պայթյունի պատճառը պարզվում է»,-ճշտել են մամուլի ծառայությունում: Ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը, տեղում աշխատում են գազի ծառայությունը, արտակարգ իրավիճակների նախարարությունը եւ իրավապահները: Միջադեպի վայրը շրջափակված է, մերձակայքին հարող ուղեկամուրջները փակ են, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: