Հունիսի 15-ի ցերեկը, 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, այսօր հետաձգեց ԵԴ/0253/01/19 գործով քննությունը մինչև հունիսի 29-ը։ Դատական նիստին ներկա չեն եղել ՀՀ երկրորդ նախագահը և իր պաշտպանները, որոնք նախապես տեղեկացրել են դատարանին, որ չեն կարող ներկայանալ:
«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Արտակ Զաքարյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ Մեղրու զորամասի և Մեհրաբի զորամասի հրամանատարների պաշտոնանկությանը։
Տու-142Մ3 ռուսաստանյան երեք հեռահար հականավային ինքնաթիռներ Կամչատկայից չվանցում են կատարել Խաղաղ օվկիանոսի կենտրոնական մաս, որտեղ անցկացվում են ՌԴ Խաղաղօվկիանոսյան նավատորմի (ԽՕՆ) խոշոր զորավարժություններ:
Առցանց հայտագրումից հետո առաջին դասարան հաճախող երեխաների՝ դպրոց ընդունվելու համար պահանջվող փաստաթղթերը ծնողները պետք է ուսումնական հաստատություն ներկայացնեն` համաձայն 1640-Ն հրամանով սահմանված կարգի։
165 շարժման խոսնակ Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս տեսանյութը գրելով․ «ԲԱՑԱՀԱՅՏ ՎՐԱԵՐԹԻ ԿԱԴՐԵՐԸ
«Մարիամ, արի, էլի շուն ենք նվեր ստացել». Փաշինյանը՝ Սյունիք գյուղում:
«Դուք գիտեք՝ ամսի 20-ին էդ մուրճը ձեռքից վերցնելու եք և ինչ անեք». Իշխան Սաղաթելյան:
Այդ ընտրապրոցեսը, ցավոք, անխուսափելի անհրաժեշտություն դարձավ այն պահից, երբ ակնառու երևաց Հայաստանի Հանրապետությունը կառավարող խմբի ապիկար ու կապիտուլյանտ էությունը։ Ընդամենը 3 տարում այս խումբը իր առաջնորդով ամբողջ աշխարհի առջև խայտառակեց հինավուրց ազգը, կոտրեց մեր ոգին, մեզ դարձրեց թշնամու հոխորտանքի և օտարների խղճահարության առարկա։
Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թուրքիայի նախագահն ուղևորվեց Արցախ՝ Շուշի, որտեղ Նիկոլի եղբոր հետ «պատմական» փաստաթուղթ են վավերացնելու: Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը Արցախում քոչարի պարելով ու ստամոքսները լցնելով, թշնամուն հանձնեցին մեր Հայրենիքը: Այս պահին տոնում ու ստամոքսներն են լցնում Սյունիքում, ինչի արդյունքում Արցախի ճակատագրին կարժանացնեն Սյունիքը:
Մինչ Շուշիում Էրդողանն Ալիևի հետ գաթա է ուտում, հերթական անգամ ստիպելով մեզ վերապրել պարտության աղետն ու ստորացումը, Փաշինյանը մուրճը ձեռքին արշավում է դեպի Սյունիք։ Նա խնդիր ունի՝ ապացուցել, որ մեկ անգամ իրեն Սյունյաց ողջյուններով մերժած Սյունիքը կարող է գրավել վարչական ռեսուրսների և ոստիկանական բազմաթիվ ուժերի չարաշահմամբ։
ՀՀ դրոշի օրն է ու Նիկոլը 2000 ոստիկանի ուղեկցությամբ գնացել է, որպեսզի գրավի Սյունիքը. Հակոբյան:
«Բացարձակ թյուրըմբռնում այն մասին, թե ինչ է պատերազմը, ինչ է զորահավաքը, ինչ է նշանակում մոբիլիզացիոն ռեսուրսի հավաքագրում, ինչ է նշանակում բանակի համալրում: Ցանկացած բանակ լայնամասշտաբ պատերազմի դեպքում միայն իր մարդկային ռեսուրսներով և ներուժով կարող է դիմակայել մեկուկես շաբաթ: Այնուհետև պետությունն իր ամբողջ ուժով գործի է անցնում, իրականացվում է մարդկանց մոբիլիզացում, պահուստների պատրաստում, համալրում», – շեշտել է Քոչարյանը:
«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները՝ Մասիս քաղաքում. ՈՒՂԻՂ:
Փաստաբան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկվա հրապարակումիցս հետո Sargis Karolina ընկերությունը պաշտոնապես հայտարարել է, որ առնչություն չունի թշնամի երկրի սիմվոլիկայով արտադրանքի Հայաստան ներմուծման հետ և կոչ է արել բոլոր պետական մարմիններին հետաքննել այս դեպքը։
Այսօր «Հայաատան» դաշինքի կենտրոնական շտաբում տեղի է ունեցել ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հանդիպումը։ Քննարկվել են առաջիկայում իրականացվելիք մի շարք ծրագրեր և նախագծեր։
NEWS.am–ը տեղեկություն է ստացել, որ երեկ՝ հունիսի 14-ի երեկոյան, բերման է ենթարկվել 7 անձ՝ Շիրինյան-Բաբաջանյան դաշինքի օգտին ընտրակաշառք բաժանելու կասկածանքով։ Ստուգողական գործողություններն են սկսվել ոստիկանության կողմից, սակայն Արման Բաբաջանյանի միջամտության արդյունքում բոլորին բաց են թողել և դադարեցրել բոլոր գործողությունները։
Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում տարածել է այս լուսանկարը՝ գրելով․ «Էրդողանը հասավ Արցախի օկուպացված Վարանդայի շրջան, որը կապիտուլյանտի պատճառով հանձնվել է Ադրբեջանին:
Որոտանում Փաշինյանը ելույթ ունեցավ առանց մուրճի. բավարարվեց «Ապագա կա» բղավելով:
«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Արտակ Զաքարյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ այսօր, երբ կապիտուլյանտը կապիկություններ անելով՝ քարոզչական շքախմբերով, ծափ տվողներով գնացել է Սյունիք, նույն պահին Արևելքից դեպի հայոց պատմական Շուշի իրենց «հաղթարշավն» են իրականացնում կապիտուլյանտի բարեկամները՝ Էրդողանի և Ալիևի տեսքով։
«Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ընտրություններում հաղթելու դեպքում կառաջարկի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին վերադառնալ Հայաստան։ Այդ մասին Քոչարյանը հայտարարել է ռուսաստանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ՝ պատասխանելով Sputnik Արմենիա գործակալության հարցին։
Բոլոր մեխի գլուխներին արմատախիլ ենք անելու. այդ քաղաքապետերին սպասում են քրեակատարողական հիմնարկները. Փաշինյան
Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Շուշիում կայանալիք հանդիպումից հետո համաձայնագրեր կստորագրվեն Լեռնային Ղարաբաղի վերակառուցման, ինչպես նաև քաղաքական և տնտեսական ոլորտներում նախագծերի վերաբերյալ: Այս մասին գրում է Yeni Şafak պարբերականը:
Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հողատուն Սիսիանում հիշել է դաշնակցականներին ու սրտի կոկիծով նեղսրտել է, թե ապրիլի 24-ին մեր դաշնակցականները Թուրքիայի դրոշ են այրում։ Սրտին դարդ է եղել Թուրքիայի դրոշ այրելը։ Ուղղակի պետք է հիշել, որ այսօր ՀՀ Դրոշի պետական տոնն է ու ճիշտ այս օրը Ալիեւն ու Էրդողանը Շուշի են ժամանելու, պղծելով այն։ Շուշին, որ թուրքին տրվեց հողատուի մեղքով։
Հունիսի 14-ին կատարվել է 48 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի հաստատվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 14 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Շրջիկ ցուցարարների՝ ամենուր հանդիպող դեմքերը Սյունիքում են
«2.5 միլիարդ դրամ ենք հատկացրել Գորիս-Կապան ճանապարհին 8 սահմանապահ ուղեկալ կառուցելու համար». Փաշինյան։
Այսու, Շուշիի հայկական վերանվաճումը և ապաթուրքականացումը ոչ միայն մեր կողմից, այլ նաև մեր դաշնակիցների և բարեկամների հետ ամենասերտ գործակցությամբ առնվազն հասարակական մակարդակում պետք է ձևակերպվի՝ որպես միասնական պատվի խնդիր, քանզի մեր տարածաշրջանում օսմանյան ծավալապաշտության դեմ պայքարում դարեր շարունակ հեղվել է հենց հայկական, ռուսական և իրանական արյուն։
Վարչապետի պաշտոնակատարի որոշմամբ՝ Քաջայր Նիկողոսյանը նշանակվել է Լոռու մարզի Սպիտակ համայնքի ղեկավարի պաշտոնակատար:
Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարները՝ գրելով․ «Գորիսը «դիմավորում» է Սյունիքը դավադրաբար հանձնողին: Ընկերներիցս զանգ ստացա, Գորիսեցիներ գրեթե չկան, Նիկոլի հրահանգով ավտոերթի մասնակիցներն են հիմնականում…»։