«Հայաստանն ու Արցախը վերածնվելու կարիք ունեն, վստահ եմ՝ այդ վերածնունդը լինելու է». Արտակ Զաքարյան

«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Արտակ Զաքարյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ այսօր, երբ կապիտուլյանտը կապիկություններ անելով՝ քարոզչական շքախմբերով, ծափ տվողներով գնացել է Սյունիք, նույն պահին Արևելքից դեպի հայոց պատմական Շուշի իրենց «հաղթարշավն» են իրականացնում կապիտուլյանտի բարեկամները՝ Էրդողանի և Ալիևի տեսքով։

Մեր քաղաքական դաշտը գնում է ընտրության և այդ քաղաքական դաշտը շարունակում է պայքարել կապիտուլյանտի դեմ մեկ նպատակով՝ փրկել և դուրս բերել Հայաստանն այս ճահճից, որի մեջ, ցավոք, բոլորս արդեն աստիճանաբար խեղդվում ենք։ Ճահճից դուրս գալու մի շարք ելքեր կան, և դաշտում կան քաղաքական ուժեր, որոնք նշում են դրա անհրաժեշտությունը։ Մեր հասարակությունն ունի ընտրության լայն հնարավորություն՝ քաղաքական իմաստով, սակայն որակական իմաստով՝ ընտրության լայն հնարավորություն չունի։ Կարծում եմ՝ մեր գիտակից հասարակությունն անսալու է իր բարձր քաղաքացիական պատասխանատվությանը և առաջիկա արտահերթ ընտրություններում իր ձայնը տալու է բոլոր այն պատասխանատու քաղաքական ուժերին, ովքեր սրտացավ են այս երկրի համար»,- նշեց Արտակ Զաքարյանը։

Նա խոսեց նաև Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հրապարակված հայտնի ձայնագրության մասին։ Ըստ այդ ձայնագրության, ակնհայտ է դառնում, թե ինչպես է կապիտուլյանտը ձախողել հսկակայան բանակցային ժառանգությունը, դիտավորությամբ կամ գուցե տգիտության արդյունքում բերել պատերազմի, հայկական կողմի կառուցողական դիրքերը, որի հետ լիարժեք համաձայնություն են ունեցել ԵԱՀԿ Մինսկի խումբը, վերածել  ապակառուցողական Հայաստանի։

«Այսօր Հայաստանն ու Արցախը վերածնվելու կարիք ունեն, մեզ նորից անհրաժեշտ է  վերածնունդ։ Ես վստահ եմ, որ այդ վերածնունդը լինելու է, և հայ ժողովրդի միտքը, բանականությունը չի խորտակվել, չի մթագնել։ Մեր դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանն իր նախընտրական քարոզարշավը սկսեց Արցախից, որովհետև մենք Արցախի խնդիրը միշտ բաց ենք պահելու»,- հավելեց նա։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս