«Տղա եք՝ պարզեք, ո՞ւմ թողտվությամբ է թշնամի երկրի սիմվոլիկայով ապրանքն հայտնվել երևանյան վաճառասեղաններում»․ Միհրան Պողոսյան

Փաստաբան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկվա հրապարակումիցս հետո Sargis Karolina ընկերությունը պաշտոնապես հայտարարել է, որ առնչություն չունի թշնամի երկրի սիմվոլիկայով արտադրանքի Հայաստան ներմուծման հետ և կոչ է արել բոլոր պետական մարմիններին հետաքննել այս դեպքը։

Պարզվում է, որ ներմուծող ընկերությունը թշնամի երկրի սիմվոլիկայով գարեջուրը ներմուծել է զարտուղի ճանապարհով` շրջանցելով Էքսկլյուզիվ ներմուծման պայմանագիրը։

Հիմա եկեք ինձ համոզեք, որ ներմուծումն իրականացվել է անփութության հետևանքով, այլ ոչ թե թրքասիրության…

Հաշվի առնելով մեր իշխանության` թուրքերի հետ առևտուր անելու մոլուցքը, կարծում եմ երկրորդ պատճառն ավելի իրական է…

Տղա եք՝ պարզեք, ո՞ւմ թողտվությամբ է թշնամի երկրի սիմվոլիկայով ապրանքն հայտնվել երևանյան վաճառասեղաններում»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930