Բաժիններ՝

Անգլիական կաթնային պուդինգ

Բաղադրիչներ

1. Կաթ – 1 լ

2. Ալյուր – 1 ճ/գ

3. Վանիլին – 1 տուփիկ

4. Շաքարավազ – 2-3 ճ/գ

5. Կակաո – ըստ ցանկության

6. Ձու – 2 հատ

7. Կարտոֆիլի օսլա – 2 ճ/գ

8. Աղ – ըստ ցանկության

9. Շաքարի փոշի

Պատրաստման եղանակը

1. Կաթի մի մասը լցնել առանձին թասի մեջ և օսլան բացել:

2. Կաթի մնացած մասին 1 պտղունց աղ ավելացնել, լցնել նաև վանիլինը և դնել կրակին:

3. Առանձին թասի մեջ հարել 2 ձուն և ալյուրը:

4. Լավ հարել բլենդերում, որպեսզի ոչ մի հատիկ չմնա:

5. Ձվային զանգվածին ավելացնել կաթով բացած օսլան և նորից հարել:

6. Եռացող կաթին ավելացնել շաքարավազ և բարակ շիթով ավելացնել ձվի և օսլայի զանգվածը:

7. Անընդհատ խառնելով՝ հասցնել եռման:

8. Պատրաստը պուդինգը լցնել համապատասխան տարաների մեջ:

9. Մի փոքր սառեցնել և վրան շաքարի փոշի ավելացնել:

10. Լրիվ սառած պուդինգի վրա քերած շոկոլադ ավելացնել և մատուցել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Իսրայելի զինված ուժերի COGAT գործակալությունը հայտարարել է, որ Եգիպտոսի հետ նախապատրաստական ​​​​աշխատանքներ են ընթանում Գազայի հետ Ռաֆահ սահմանային անցակետը մարդկանց տեղաշարժի համար բացելու նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։Ըստ գործակալության՝ անցակետի բացման ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ։Իսրայելն ավելի վաղ զգուշացրել էր, որ կարող է փակ պահել Ռաֆահը և կրճատել օգնությունը պաղեստինյան անկլավին, քանի որ, ըստ Իսրայելի, ՀԱՄԱՍ-ը չափազանց դանդաղ է վերադարձնում զոհված պատանդների մարմինները։COGAT գործակալությունը, որը վերահսկում է Գազայի հատվածում օգնության հոսքը, հայտարարել է, որ մարդասիրական օգնությունը շարունակում է մուտք գործել Գազայի տարածք Իսրայելի հետ Քերեմ Շալոմ և այլ անցակետերով։Ավելի վաղ երկու աղբյուրներ Reuters-ին հայտնել էին, որ Ռաֆահ անցակետը, ենթադրաբար, կբացվի մարդկանց համար հոկտեմբերի 16-ին։Մինչդեռ պաղեստինյան աղբյուրը Sky News Arabia-ին հայտնել է, որ Ռաֆահի անցակետն առաջիկա օրերին չի բացվի