«Լկտին այդպիսին է․ եթե բերանին չես տալիս, նորից սկսում է իր բերանի կեղտը շաղ տալը»․ Սերժ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը վստահեցնում է` վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ստում է, թե իր իշխանության օրոք ավելի շատ զենք-զինամթերք է գնվել։
Սերժ Սարգսյանը Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ մասնավորապես նշեց, որ բանակի մասին ցանկացած հերյուրանք իրեն վրդովվեցնում է, և ինքը մի քանի անգամ փորձել է անդրադառնալ այդ ստերին, իսկ այս անգամ դա կանի առավել հանգամանորեն․
«Որովհետև լկտին էդպիսին է, եթե բերանին չես տալիս, նորից սկսում է իր բերանի կեղտը շաղ տալը։ Էդ մարդը հիմա դրանով է զբաղված, միայն դրանով։ Ես ասում եմ հետևյալը՝ ինքը ղալաթ անում, սուտ է խոսում, որ իրենք ավելի շատ զենք-զինամթերք են բերել, և իմ բառապաշարում այս կոպիտ խոսքերը նոր են հայտնվել, և ես առանց ափսոսելու եմ խոսում, որովհետև չի՛ կարելի էդպիսի լկտիություն անել։ Իրենք ոչ մի բան էլ չեն բերել, ոչ մի բան։ Պատերազմի ժամանակ, չեմ ժխտում, միգուցե տվել են ինչ-որ բան, բայց մինչ էդ ի՞նչ են բերել, ի՞նչ․ նախ մեր ծրագիրն են քանդել, և մեր թողած փողերով գնացել չորս հատ իքնաթիռ են գնել առանց զինամթերքի, որպեսզի նկարվեն այդ ինքնաթիռի ֆոնին․ ինձ որևէ մեկը տեսել է՞ իսկանդերի կողքը կանգնած։ Պատկերացնո՞ւմ եք, հարյուր միլիոնից ավել փող են տվել առանց սպառազինության ինքնաթիռ բերել, այն ինքնաթիռները, որ 2015 թվականից մեզ առաջարկում էին շատ ավելի լավ պայմաններով, բայց հաշվի առնելով որոշ հանգամանքներ՝ մենք ձեռք չենք բերել դրանք»։
«Թող ասի էդ աննամուսը, էդ սուտասանը, քանի՞ փամփուշտ է ստացել որպես ռազմատեխնիկական օժանդակություն․ որ էդ թվերը կրակում է՝ էս բերեցինք, էն բերեցինք, իրենք դրա հետ բացարձակապես որևէ կապ չունեն․ Այդ պայմանագրերը մենք կնքել ենք 2016-17 թվականներին 200 միլիոն ռուսակն վարկի միջոցներով։ Իրենք ընդհակառակը՝ մեր կնքած պայմանագրերն էլ են փոխել․ իրենք կարծում էին, որ պատերազմ չի լինելու, ինքն էր ասում չէ՞ ՝Ալիևը կառուցողական է, կիրթ է։ Մարդ իր հակառակորդին, իր թշնամուն կասի կառուցողակա՞ն։ Ո՞ւր է կառուցողականությունը․ օրեկան գերի է վերցնում, օրեկան գերի է սպանում»,-հավելեց նա։
Նախագահը նաև նկատեց՝ եթե այս թեման Նիկոլ Փաշինյանը մինչև վերջ հասցնի, ինքը թվեր կհրապարակի․ «Ես դեռևս ինքս ինձ զսպում եմ, որովհետև ես հասկանում եմ՝ ինչ է պետություն, պետականություն, ի՞նչ է բանակ, և բանակի մասին այդ թվերը հրապարակելը վերջն ինչի պետք է բերի։
Մենք 2016 թվականին կրակեցինք այնքան, ինչքան ուզում էինք, ինչքան հրամանատարներն էին ուզում, ինչքան անհրաժեշտ էր․ դրա համար էլ հակառակորդն այդքան կորուստներ կրեց։ Ինքը չի՞ իր կոտրած ձեռքով գրել, որ իր տվյալներով ադրբեջանցիները հազարից ավելի զոհ են ունեցել 2016 թվականին, իսկ հիմա հարաբերականությունն ինչքա՞ն է․ոչ միայն այստեղ՝դահլիճում նստածները, բոլոր մնացածներն ինչքան պրպտում են, չեն կարողանում գտնել՝ քանի զոհ ենք մենք ունեցել, և այդ զոհերը եղել են երկու պատճառով՝ տխմար կառավարման պատճառով և երկրորդը, որ առաջին օրվանից սկսած՝ քանդել է մեր բանակը։
Գիտե՞ք՝ ինչի համար է քանդել, կներեք բառիս համար, որովհետև ինքը տակ լցրել էր բանակից․ իրեն թվում էր, թե իմ հրաժարականից հետո ուժային կառույցները չպիտի իրեն ենթարկվեին, գային ինչ-որ բաներ անեին։ Դրա համար բոլորին վարկաբեկեց, փորձառու հրամանատարներին փոխարինեց հարմարվողական հրամանատարաներով»։
«Պատերազմող երկիր ենք․ ինչպե՞ս կարելի է երկուսուկես տարում այդքան ԳՇ պետ փոխել, ՊԲ այդքան հրամանատար փոխել, փոխել միայն նրա համար, որ իր ասածներին հանկարծ չհակառակվե՞ն։ Բա հրամանատարն այդ իրավունքը պետք է ունենա․ հրամանատարն իր կարծիքը պետք է ասի, որովհետև հրամանատարը բանակի ողնաշարն է։ Եվ իր այդ ասածները պատերազից հետո՝ բա մեր զինվորնեը փախչում էին, մեր հրամանատարները փախչում էին․ արա՛, չես սատկո՞ւմ։ Ամեն ինչը գցում է ուրիշների վրա, ամեն ինչը․ արա, եթե հրամանատարը փախնում է, զինվորը փախնում է, քո մեղքն է։ Մեր լավագույն կռվողները միշտ եղել են ժամկետային ծառայողները, բայց նրանք ունեցել են հրամանատարներ։
Իսկ իրենք ի՞նչ արեցին․ իրենց արևին Ապրիլյան հետաքննիչ հանձանժողով ստեղծեցին, հարյուրավոր մարդիկ հրավիրեցին, փորձում էին հարյուրավոր մարդկանց մեղադրել։ Այդքանից հետո այդ հրամանատարներն ինքնուրույն որոշումներ կկայացնե՞ին, և այդ ամբողջ հերյուրանքը իրենք էին, չէ՞, հնարել ։
Էշ-էշ խոսում է ՝ թալանել են․ բա երեք տարի է՝ այդ թալանածը չես գտե՞լ, քանի՞ մարդ ես գտել, որ թալանող է եղել»,-ասաց Սերժ Սարգսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում