«Ժամանակն է հարգել նրա որոշումը»․ «Ռեալը՝ Զիդանի մասին
Մադրիդի «Ռեալը» հայտարարություն է տարածել Զինեդին Զիդանի՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու կապակցությամբ:
«Զինեդին Զիդանը որոշել է ավարտել իր ներկայիս շրջանը մեր ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում:
Ժամանակն է հարգել ն
Զիդանը «Ռեալի» ամենամեծ լեգենդներից մեկն է, և դա գերազանցում է մեր ակումբի մարզիչ և խաղացող լինելը:
Նա գիտի, որ ինքը մադրիդիզմի խորքում է, որ «Ռեալը» իր տունն է և միշտ իր տունն է լինելու»,- ասվում է «Ռեալի» հայտարարության մեջ:
Ընդմիջումից հետո վերադառնալով «Ռեալ»՝ Զիդանն ակումբի հետ նվաճեց Իսպանիայի առաջնությունը և Իսպանիայի Սուպերգավաթը: Անցած մրցաշրջանում Մադրիդի «Ռեալը» հասավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ և Լա լիգայում զբաղեցրեց երկրորդ տեղը:
Զիդանը թիմը գլխավորել է նաև 2016-2018 թվականներին: Այս ընթացքում նա տարավ Չեմպիոնների լիգայում երեք անընդմեջ հաղթանակ: Բացի այդ, նրա գլխավորությամբ «Ռեալը» նվաճեց Իսպանիայի առաջնությունը, երկրի Սուպերգավաթը, ՈւԵՖԱ-ի երկու Սուպերգավաթը և երկու անգամ նվաճեց Աշխարհի ակումբային առաջնությունը:
Սիրարփի Աղաբաբյան