Բաժիններ՝

Հենրիխ Մխիթարյանին չեն հրավիրել ազգային հավաքական. պատճառը վերջինիս համար հասկանալի չէ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերին մասնակցելու համար հավաքական չի հրավիրվել ազգային թիմի առաջատար, հայկական ֆուտբոլի անգերազանցելի վարպետ, Հռոմի «Ռոմա» թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Իր  ֆեյսբուքյան էջում վերջինս նշել է, որ ազգային հավաքականի մարզչական կազմի պատճառաբանություններն իր համար հասկանալի չեն:

«Ի զարմանս ինձ՝ Հայաստանի հավաքականի մարզչական կազմն ինձ հայտնեց, որ ինչ-ինչ պատճառներով՝ ինձ չեն հրավիրել առաջիկա միջազգային խաղերին մասնակցելու հավաքականի կազմում: Բերված պաշտոնական պատճառներն ինձ համար համոզիչ չեն:

Այնուամենայնիվ, ես կանգնած եմ մեր տղաների կողքին ու նրանց առաջիկա խաղերում միայն հաջողություն եմ մաղթում»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Հենրիխ Մխիթարյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31