Բաժիններ՝

Պիկեն, Բուսկետսը և Ալբան այլևս անձեռնմխելի չեն համարվում

«Բարսելոնան» կարող էր զգալի փոփոխություններ կատարել ամռանը:

Ակումբի նախագահ Ժոան Լապորտան մտադիր է թարմացնել կազմը և վաճառել մի շարք ֆուտբոլիստների, հայտնում է Marca-ն:

«Բլաուգրանան» պատրաստ է վաճառել հարձակվող Անտուան ​​Գրիզմանին: Ակումբը բողոքներ չունի ֆրանսիացու խաղից, բայց նրա տեղափոխությունից ստացված հասույթը նախատեսվում է ուղղել այլ գնումների: Բացի այդ, Գրիզմանի վաճառքը «Բարսային» հնարավորություն կտա խնայել նրա աշխատավարձը:

Բացի այդ, «Բարսան» դեմ չէ մի քանի վետերանների վաճառքին, ովքեր այլևս անձեռնմխելի չեն համարվում: Դա վերաբերում է պաշտպաններ Ժերար Պիկեին ու Ժորդի Ալբային, ինչպես նաև կիսապաշտպան Սերխի Բուսկետսին:

Կատալոնական ակումբը կփորձի վաճառել մի շարք խաղացողների, որոնց ելույթները չեն գոհացնում ակումբին: Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, նրանց թվում են Սամուել Ումտիտին, Միրալեմ Պյանիչը, Մարտին Բրեյթվեյթը և այլք:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս