
Բանջարեղենային կոտլետներ

Բաղադրիչներ
1. Բազուկ – 500 գ
2. Գազար – 500 գ
3. Կաղամբ – 500 գ
4. Սոխ – 200 գ
5. Սպիտակաձավար – 150 գ
6. Չորահաց – 200 գ
7. Բուսայուղ – 130 մլ
8. Աղ
Պատրաստման եղանակը
1. Սոխը մանր կտրատել և տապակել բուսայուղով:
2. Գազարը և բազուկը մաքրել, առանձին առանձին անցկացնել մսաղացով: Կաղամբը քերել:
3. Յուրաքանչյուրը լցնել առանձին տապակի մեջ, աղ ցանել, մի քիչ ջուր ավելացնել և շոգեխաշել, մինչև լրիվ փափկելը:
4. Երբ բանջարեղենը փափկի, ավելացնել սպիտակաձավարը և խառնել այնքան, մինչև ձավարը եփվի: Արդյունքում պետք է ստացվի երեք տեսակի պինդ ֆարշ:
5. Յուրաքանչյուր ֆարշին ավելացնել սոխի երրորդ մասը, խառնել: Ձևավորել կոտլետներ և թավալել չորահացի մեջ:
6. Կոտլետները երկու կողմից տապակել բուսայուղով, մինչև ոսկեգույն դառնալը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը