Սալորի տնական մուրաբա՝ ընկույզով և դարչինով
Բաղադրիչներ
1. Սալոր – 1 կգ
2. Շաքարավազ – 4 բաժակ
3. Մաքրած ընկույզ – 130 գ
4. Աղացած դարչին – 2 թ/գ
Պատրաստման եղանակը
1. Սալորը լվանալ, կորիզները հեռացնել, լցնել կաթսայի մեջ:
2. Ավելացնել 1 բաժակ ջուր, հասցնել եռման և եփել 20 րոպե, մինչև սալորի փափկելը:
3. Ավելացնել շաքարավազը, ընկույզը, դարչինը և խառնելով եփել, մինչև շաքարավազի հալչելը:
4. Շաքարավազի հալչելուց հետո եփել ևս 10 րոպե:
5. Լցնել բանկաների մեջ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը