
«Այդ անմեղսունակին ստպված եմ անվանել իրականությունից դուրս հայտնված դիպլոմավոր տգետ…»․ Սենոր Հասրաթյան

Սենոր Հասրաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Վլադիմիր Վարդանյան անուն ազգանունով մի պատգամավոր կա ՀՀ Ազգային ժողովում, ով մայիսի 9-ի խորհուրդը տեսնում է նրա մեջ, որ Արցախում հայը դեռ շարունակում է ապրել…
Ես երբևէ չեմ «տառապել» մարդկանց հանիրավի վիրավորելու գայթակղությամբ, բայց այս դեպքում այդ անմեղսունակին ստպված եմ անվանել ոչ այլ կերպ, քան իրականությունից դուրս հայտնված դիպլոմավոր տգետի…
Նրան պետք է հասկացնել, որ հայն Արցախում ապրում է Քրիստոսի ծննդից առաջ և շարունակելու է ապրել այսուհետ և ընդմիշտ…»։