«Քանի կա Նիկոլը, չկա՛ ապագա»․ Միքայել Մինասյան

Միքայել Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հայաստանը մահաբեր «նիկոլավիրուսից» ազատելու համար մենք սկսում ենք #antinikol շարժումը։ 2018թ.-ից այդ վիրուսը, ներթափանցելով մեր երկիր և օգտագործելով մեր հայրենակիցների հույսերն ու հույզերը, քանդեց պետությունը, մահվան դատապարտեց մեր տասը հազարից ավելի հայրենակիցներին, զրկեց մեզ հայրենիքից, հաղթանակից ու արժանապատվությունից։

#antinikol շարժման նպատակների մասին մանրամասն խոսել եմ նախորդ գրառմանս մեջ։ Կրկնում եմ՝ այն վերքաղաքական է, վերկուսակցական և հանուն արժանապատիվ ապագայի։

Իմ ընկեր Ռուբեն Մխիթարյանը շարժման մեկնարկի հոլովակ է պատրաստել, դուք էլ պատրաստեք ձերը: Վստահ եմ՝ սա սկիզբն է մեծ ալիքի. յուրաքանչյուրս ինչ կարող ենք՝ հոլովակներից մինչև ակցիաներ, հանրային միջոցառումներից մինչև անձնական օրինակի ցուցադրում, պարտավոր ենք անել, որպեսզի բացենք մեր մոլորյալ հայրենակիցների աչքերը և հետ պահենք նրանց դեպի ինքնակործանում տանող ճանապարհից։

Կա՛մ մենք կհաղթենք մահաբեր վիրուսին և կսկսենք արժանապատիվ ապրելու հիմքեր ստեղծել, կա՛մ վիրուսը վերջնականապես կկործանի մեզ։ Այլևս չկա սպասելու ժամանակ և իրականությունից փախչելու տարբերակ:

Հայրենիք հանձնած, թշնամու առջև ծնկած ու նվաստացած վիժվածքի հետ ապագա չկա՛։

Քանի կա Նիկոլը, չկա՛ ապագա։

Դե՞մ ես Նիկոլին, միացի՛ր»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31