Եվս մեկ վարկատեսակ հասանելի է Կոնվերս Բանկի ՓՄՁ առցանց վարկավորման հարթակում
Կոնվերս բանկը համալրել է փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) վարկավորման առցանց հարթակում՝ հասանելի վարկատեսակների ցանկը:
Այժմ փոքր եւ միջին ձեռնարկատերերը կարող են վարկավորում ստանալ նաեւ Բանկի Բրիջ օնլայն վարկատեսակի շրջանակում` շրջանառու միջոցների համալրման կամ կարճաժամկետ իրացվելիության ֆինանսավորման նպատակով:
«Բրիջ օնլայն» վարկատեսակը փոքր եւ միջին ձեռնարկությունների համար կարճաժամկետ ֆինանսավորման լավագույն գործիքներից է, որը շուկայում առկա նմանատիպ այլ առաջարկներից տարբերվում է առաջին հերթին ճկունությամբ: Այն հաճախորդին հնարավորություն է տալիս պլանավորել եկամուտները եւ, ըստ այդմ, ընտրել մարման ժամկետը: Որքան կարճ է այն, այնքան ցածր է տոկոսադրույքը:
Նշենք, որ հարթակը գործարկվել է օրեր առաջ՝ տնտեսվարողներին հնարավորություն տալով ստանալ առցանց ֆինանսավորում առանց Բանկ այցելելու, կատարելով մի քանի պարզ գործողություն վերը նշված հղումով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: