
Ելակային աղանդեր՝ սերուցքով և անանուխով

Բաղադրիչներ
1. Յոգուրտ – 200 մլ
2. Սերուցք – 100 մլ
3. Լայմ – 1 հատ
4. Բանան – 1 հատ
5. Ելակ – 300 գ
6. Շաքարավազ՝ ըստ ցանկության
7. Անանուխ
Պատրաստման եղանակը
1. Ելակը լվանալ և չորացնել: Մի քանի պտուղ պտղակոթով դնել մի կողմ, մնացածը մաքրել և լցնել բլենդերի մեջ: Բանանը մաքրել, ավելացնել ելակին, հարել:
2. Ավելացնել յոգուրտը, շաքարավազը, լայմի հյութը, հարել: Ստացված զանգվածը լցնել բաժակների մեջ և դնել սառնարանը:
3. Սերուցքը հարել շաքարավազի հետ և մատուցելուց առաջ լցնել աղանդերի վրա: Զարդարել անանուխի տերևներով և ելակով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը