Բաժիններ՝

Ավտովթար՝ Շարուրի փողոցում․ կան տուժածներ

Ապրիլի 21-ին, ժամը 23։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Շարուրի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2101» (վարորդ` Մ. Ա.) և «BMW» (վարորդ` Հ. Կ., ծնված 2003 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ վերջինս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հարվածել արտաքին լուսավորության սյանը, ինչի հետևանքով էլեկտրական լարերը վնասվել են։

«BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Ա․ Կ․-ն (ծնված 2004 թ․) և Ա․ Ս․-ն (ծնված 2003 թ․) ինքնուրույն դուրս են եկել ավտոմեքենայից և հոսպիտալացվել «Սրբ․ Աստվածամայր» ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը և «BMW» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Գ․ Մ․-ին (ծնված 2005 թ․) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս ևս հոսպիտալացվել է «Սրբ․ Աստվածամայր» ԲԿ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս