
Գերմանիան ցանկանում է շարունակել Ռուսաստանի հետ առեւտուրը. Մերկել

Գերմանիան մտադիր է շարունակել Ռուսաստանի հետ առեւտուրը. այդ կապակցությամբ որոշում է ընդունվել «Հյուսիսային հոսք-2»-ի կառուցումը պաշտպանելու վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ տեսակապով ելույթ ունենալով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ):
«Ինձ մոտ այն տպավորությունն է ստեղծվում, որ «Հյուսիսային հոսք-2»-ի հարցում խոսք է գնում հակամարտության մասին (խողովակաշարի նկատմամբ Եվրոպայի մի քանի երկրների դիրքորոշման վերաբերյալ), որն ավելի մասշտաբային է եւ վերաբերում է այն հարցին, թե որքան լայնորեն ենք մենք ցանկանում առեւտուր անել Ռուսաստանի հետ, մասնավորապես, էներգետիկական ոլորտում: Գերմանիան որոշում է ընդունել «Հյուսիսային հոսք-2»-ի կառուցման մասին»,-ասել է Մերկելը:Նա հավելել է, որ Գերմանիան շարունակում է պաշտպանել Ուկրաինային՝ որպես Եվրոպա ռուսական գազի տարանցող երկիր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: