Ջրականի շրջանում հայտնաբերվել է ևս մեկ զինծառայողի աճյուն
Արցախի փրկարարները ապրիլի 19-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում հայտնաբերել և տարհանել են ևս 1 հայ զինծառայողի աճյուն:
Այս մասին տեղեկացնում են Արցախի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
«Ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն»,- նշում են ԱԻՊԾ-ից։
Ռազմագործողությունների դադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներից հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից փոխանցված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների ընդհանուր թիվը դարձավ 1544։