Բաժիններ՝

Տիեզերական թռիչքներն ու տիեզերքի նկատմամբ հետաքրքրության աճը

Միջմոլորակային երկու ճամփորդներ, որոնք շարունակ իրենց սելֆիներն են ուղարկում կարմիր մոլորակից: Այդ ճամփորդներն են ՆԱՍԱ-ի Perseverance մարսագնացը եւ Ingenuity ուղղաթիռը: Անցյալ տարվա հուլիս ամսին, 55 միլիոն կիլոմետր անցնելով, Perseverance-ը վայրէջք կատարեց Մարսի վրա: Ամերիկացի գիտնականներն ասում են, որ նրա հետ Մարս տեղափոխված Ingenuity անվանումը կրող ուղղաթռի թռիչքը Մարսի վրա արդեն օրերի հարց է:

Նախագծի ղեկավար Միմի Օնգի խոսքերով, ամենամեծ խնդիրն այն է, որ ուղղաթիռը պիտի վեր բարձրանա այս մոլորակի վրա, որտեղ մթնոլորտի խտությունը երկրագնդի օդի խտության միայն մեկ տոկոսն է կազմում: «Այդ պատճառով, մեր առջեւ դրված ամենակարեւոր պահանջը հնարավորին չափ թեթեւ ուղղաթիռ պատրաստելն էր»,– ասում է նա:

Ռայթ եղբայրները 1903 թվականին օդ բարձրացրին առաջին օդանավն աշխարհում: Այսօր առաջին թռչող սարքն է վեր բարձրանալու այլ մոլորակի վրա հեռակառավարման եղանակով:

Իսկ մինչ այդ թռիչքը կիրականանա ապրիլի 11-ին, ՆԱՍԱ-ն Օրիոն անվանումը կրող լուսնագնացի փորձարկումներն է անցկացնում Վիրջինիա նահանգում: Օրիոնն ունի 6300 կգ քաշ, որն իր հետ երկրագնի բնական արբանյակի վրա է իջեցնելու առաջին կին եւ հաջորդ տղամարդ տիեզերագնացներին:

Տիեզերական ուսումնասիրությունների մասին այլ տեղեկությունների համաձայն, Տիեզերքի հետազոտությունների եվրոպական գործակալությունը (ՏՀԵԳ)1978 թվականից ի վեր, առաջին անգամը լինելով, սկսել է տիեզերագնացների հավաքագրում: Այն մեծ առավելություն է տալիս կին ու հաշմանդամություն ունեցող թեկնածուներին:

ՏՀԵԳ-ը հավաքագրելու է չորսից վեց տիեզերագնացների: Գործակալությունը մինչ այժմ տիեզերք է ուղարկել միայն երկու կանանց:

Իսկ քանի դեռ աստղագետները բողոքում են, որ արհեստական արբանյակներն արդեն սկսել են փակել իրենց տեսադաշտը տիեզերքում, մասնավոր SpaceX գործակալությունը տիեզերք արձակեց եւս վաթսուն արբանյակներ, որոնք միացան Starlink ծառայությանը, ապահովելու համար ավելի արագ ինտերնետ ու ավելի լայն ծածկույթ համացանցի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս