Բաժիններ՝

Ռուսաստանում կորոնավիրուսով վարկման 8294 դեպք են հայտնաբերել մեկ օրում

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 8 294-ով՝ մինչեւ 4 606 162: Ապրիլի 7-ին այդ մասին լրագրողներին հայտնել են նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում: Հարաբերական արտահայտությամբ հիվանդացածների թվի աճը մնացել է 0,18 տոկոսի մակարդակում: Կորոնավիրուսից հետո բուժված ռուսաստանցիների թիվը մեկ օրում աճել է 9 445-ով:

Ընդամեն արդեն ապաքինվել է 4 229 480 մարդ: Դուրս գրված հիվանդների բաժինը, շտաբի տվյալների համաձայն՝ մնացել է վարակվածների ընդհանուր թվի 91,8 տոկոսի մակարդակում: Կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը Ռուսաստանում մեկ օրում ավելացել է 374-ով՝ մեկ օր առաջվա 389-ի դիմաց: Ընդամենը համավարակի սկզբից ի վեր վարակից մահացել է 101 480 մարդ: Պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակն ավարտվելուց հետո) մնացել է 2,2 տոկոսի մակարդակում, հետեւում է տաբի տվյալներից:

Մոսկվայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 1 585-ով՝ մեկ օր առաջվա 1 747-ի դիմաց՝ մինչեւ 1 039 775՛: Հարաբերական արտահայտությամբ հիվանդացածերի թվի աճը, շտաբի տվյալներով՝ կազմել է 0,15 տոկոս: Մեկ օրում Մոսկվայում արձանագրվել է կորոնավիրուսի պատճառով 51 մահ, դրանց ընդհանուր քանակն ավելացել է մինչեւ 17 027, հետեւում է շտաբի հաղորդագրությունից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս