Ո՞վ է տեսել նման վարքագիծ… նման անգործության, անփութության համար պետք է պատասխանատվության ենթարկվի ԱԺ nախագահը

Հրանտ Սարկիսովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բաղրամյան 26-ից տեղեկանում ենք, որ Ազգային ժողովից օրենքի երկու նախագիծ ուղղարկել է «պետական նոտարի» հաստատմանը՝ նախանշված ժամկետից ուշ։

Ես կանդրադառնամ օրենքներից մեկին՝ Հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքին։

Ուրեմն, ՀՀ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքը սահմանում է, որ Ազգային ժողովի նախագահն ընդունված օրենքը մեկ շաբաթվա ընթացքում ուղարկում է Հանրապետության նախագահին (…):

Այսինքն, Ազգային ժողովի նախագահի աշխատակազմը դրսեւորել է տառացիրոեն սահամանդրական անգործություն, որի պատճառով ընդունված օրենքի «վաղեմության ժամկետները» սպառվել են։ Օրենսդիրը, երբ նախատեսում էր նման ժամկետների սահմանափակում՝ հետապնդում էր ինչ-որ լեգիտիմ նպատակ է։ Այն է, երկրի պառլամենտի կողմից ընդունված այս կամ այն խաղի կանոնը հստակ ժամկետներում իրավական ուժ տալը կամ Հանրապետության նախագահի կողմից սահմանադրականության ստուգման խնդրանքով ՍԴ ուղարկելը։

Ստացվում է այնպես, որ Ազգային ժողովի նախագահի կանցելյարան խախտել, ոտնահարել է Ազգային ժողովի վրա դրված սահամանդրական պահանջը՝ օրինաստեղ գործունեությամբ զբաղվելու, սահամանադրի կողմից լիազորված օրիանստեղծ իշխանության լիազորությունների իրականացումը՝ դրսեւորելով անգործություն։

Նման անփության, սահամանդրական անգործության հետեւանքով խիստ հարցականի տակ է դրվում «պետական նոտարին» ուղարկված օրենքների սահմանադրականությունը։
Հանրապետության նախագահը չի կարող վաղեմության ժամկետները ոտնահարված օրենքները վավերացնել, քանի որ դրանք այլեւս չունեն որեւէ իրավական հիմք, դրանք պարզապես ինչ-որ սեւացած թղթեր են։

Ավելին, նման անգործության, անփութության համար պետք է պատասխանատվության ենթարկվի ՀՀ ԱԺ Նախագահը, ինչպես նաեւ վերջինիս կանցելյարան։ Ո՞վ է տեսել նման վարքագիծ՝ Օրենսդիր իշխանության ղեկավարի կողմից։

Փաստացի, Ազգային ժողովի նախագահը չի կատարել Սահմանադրությամբ, ինչպես նաեւ Կանոնակարգ սահամանդրական օրենքով իր վրա դրված ուղիղ պարտականությունները, այն ամենը ինչի համար Սահամանադրի կողմից ստացել է իշխանական լիազորություններ»։

Տեսանյութեր

Լրահոս