1920-ական թվականներին սահմանային հարցրերում իրենց ոչ ձեռնտու իրավիճակներում ադրբեջանական իշխանությունները տեղերում անընդհատ հրահրել են լարվածություն, առաջացրել Խորհրդային Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքների խախտումներ ու այդ կերպ առաջացրել խոչընդոտներ սահմանային հանձնաժողովների համար:
Ազգային անվտանգության ծառայությունն առաջարկում է արդիականացնել «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքը: Նախագծի մեջ նշվում է, որ ՀՀ վարչապետի 2020 թ. հոկտեմբերի 30-ի N 1208-Ա որոշմամբ «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» նոր օրենքի նախագծի մշակման եւ հարակից իրավական ակտերի արդիականացման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, որի կողմից տվյալ որոշման մեջ նշված պետական կառավարման համակարգի մարմիններից ստացված առաջարկությունների հիման վրա մշակվել է «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի նախագծը:
Ընտրությունների մասին պաշտոնապես դեռ չի հայտարարվել, սակայն Հայաստանի քաղաքական երկնակամարում մեկը մյուսի հետեւից «փրկիչ»-կուսակցություններ են հայտնվում։
Պատերազմի ավարտից արդեն 5 ամիս է անցել, սակայն Արցախի հիմնախնդրի շուրջ կուտակված բազմաթիվ հարցեր ու հարցականներ կան, որոնք ոչ միայն չեն ստանում իրենց պատասխանները, այլև ավելի են խորանում ու չեն էլ բարձրաձայնվում։
Մարտի 26-ին Լոռու մարզի Սարչապետ խոշորացված համայնքի Նորաշեն բնակավայրում անցկացվելու են «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը» թեմայով գործնական միջոցառումներ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է նախարարության ենթակայությամբ գործող մարզադպրոցների և մարզական հասարակական կազմակերպությունների տնօրեններին:
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ:
2020 թվականի նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլյացիայից հետո Հայաստանը հայտնվել է գրեթե կատարյալ մեկուսացման ու օտարացման մեջ, ինչն արտահայտվում է ամենատարբեր դրսևորումներով։ Պատերազմում կրած պարտությանը հաջորդած հինգ և ավելի ամիսների ընթացքում Հայաստան գրեթե չի այցելել որևէ օտարերկրյա պաշտոնյա կամ պատվիրակություն, նույն կերպ հայկական որևէ պաշտոնյա կամ պատվիրակություն չի մեկնել արտերկիր։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարունակում է մարզվել անհատական ծրագրով:
Մարտի 25-ին 5,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ֆիջիի արշիպելագի մոտ: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է 120 օր:
Մարտի 23-ի երեկոյան ճանապարհային ոստիկանության՝ մայրաքաղաքը և մարզերը սպասարկող ստորաբաժանումների, ճանապարհապարեկային ծառայության բաժնի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողներն ուժեղացված ծառայություն իրականացրին մայրաքաղաքում։
«Բարսելոնայի» նախկին մարզական տնօրեն Էրիկ Աբիդալը խոսել է կատալոնական ակումբի տրանսֆերային գործունեության մասին, մասնավորապես, 2019 թվականին ՊՍԺ-ից հարձակվող Նեյմարի հնարավոր տեղափոխության հետ կապված:
Nikkei Asia-ն հաղորդել է, որ Samsung-ը 2021 թվականին կթողարկի ոչ միայն նոր ծալվող պլանշետ Galaxy Z Fold և Galaxy Z Flip սմարթֆոնը, այլև բոլորովին այլ ձևաչափի սարք` պլանշետ, որը միանգամից երկու տեղում կծալվի։
Կորոնավիրուսային հիվանդության տարածումը կանխելու և այն հաղթահարելու միակ զենքն ու տարբերակը համարվում է պատվաստվելը։
Մարտի 20-ին, ժամը 11.00-ին, հիվանդանոց բուժօգնության դիմած 27-ամյա քաղաքացին հայտնել էր, որ մարմնական վնասվածքները ստացել է մարտի 19-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Երևանի Սեբաստիայի և Շահումյան 1-ին փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
2021 թվականի Եվրիմաժի 162-րդ Կառավարման խորհրդի նիստը հաստատել է համարտադրության 24 կինոնախագծի ֆինանսական աջակցությունը:
Եվրոպայում կորոնավիրուսային վարակի տարածումը կսաստկանա մայր ցամաքի երկրների մեծ մասում, եւ այդ միտումը կշարունակվի հաջորդ շաբաթներին, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն։
Արքայազն Հարրին The Late Late Show-ին տված հարցազրույցում ասել է, որ հրաժարվել է արքայական ընտանիքում ապրելուց, քանի որ բրիտանական մամուլը քայքայում էր իր հոգեկան առողջությունը:
Ակնկալվում է, որ Apple-ն այս տարի կվերադառնա իր ծանոթ արտադրանքի թողարկման ամսաթվին: Wedbush-ի վերլուծաբան Դանիել Այվսի կարծիքով՝ iPhone 13 սմարթֆոնների շարքը կներկայացվի 2021 թվականի սեպտեմբերի երրորդ շաբաթվա ընթացքում: Իր կանխատեսումներում նա ապավինում է մատակարարման շղթաներից ստացված տեղեկատվությանը:
Ընտրությունները, ահա, պատասխանելու են այդ գլխավոր հարցին՝ տեղ ունենալո՞ւ են այդ ամոթալի երևույթները հայկական իրականության մեջ, թե՞ Հայաստանը զարգացման գոնե տեսական հնարավորություն է ստանալու։ Քաղաքական պայքարը, այդպիսով, ընթանալու է Նիկոլ Փաշինյանին հաստատելու կամ մերժելու տրամաբանությամբ, որից դուրս գործող բոլոր ուժերն իրականում ծառայելու են նրա իսկ իշխանության պահպանմանը։