Բաժիններ՝

Ոստիկանները հայտնաբերել են քաղաքացուն վրաերթի ենթարկած վարորդին

Մարտի 20-ին, ժամը 11.00-ին, հիվանդանոց բուժօգնության դիմած 27-ամյա քաղաքացին հայտնել էր, որ մարմնական վնասվածքները ստացել է մարտի 19-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Երևանի Սեբաստիայի և Շահումյան 1-ին փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:

Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ քաղաքացուն վրաերթի էր ենթարկել 42-ամյա վարորդը՝ իր վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով։ Բացատրական աշխատանքի արդյունքում նա մարտի 23-ին ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն։

Քննությունը շարունակվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս