Բաժիններ՝

Արայիկ Հարությունյանն այցելել է Ասկերանի շրջանի Դահրավ, Աստղաշեն ու Պատարա համայնքներ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 17-ին այցելել է Ասկերանի շրջանի Դահրավ, Աստղաշեն ու Պատարա համայնքներ և տեղում ծանոթացել իրականացվող շինարարական աշխատանքներին, հանդիպել բնակչության հետ: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը տեղեկացնում է, որ վերջին պատերազմի պատճառով անօթևան մնացած քաղաքացիների բնակարանային խնդիրների լուծման նպատակով Հանրապետության համայնքների ազատ բնակֆոնդի վերանորոգման ու կահավորման ծրագրի շրջանակում Դահրավում 28 առանձնատնից պատրաստ է արդեն 14-ը, Պատարայում՝ 50-ից 34-ը, որոնք հիմնականում բնակեցված են: Արայիկ Հարությունյանն անձամբ է ծանոթացել կատարված աշխատանքների որակին, զրուցել վերաբնակիչների հետ, հետաքրքրվել նրանց հուզող խնդիրներով:

Պատարայում երկրի ղեկավարն ընդգծել է, որ այս տարվա ընթացքում կասֆալտապատվի գյուղը մայրուղու հետ կապող ճանապարհը, կլուծվի համայնքի գիշերային լուսավորության խնդիրը: Տեղում հանձնարարական է եղել քաղաքաշինության նախարարին կազմել գյուղի մանկապարտեզի վերակառուցման ծրագիրը:

Այցի ընթացքում Հանրապետության նախագահը եղել է նաև Աստղաշեն համայնքի վարչական տարածքում պետական և բարեգործական միջոցներով Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի գյուղերի տեղահանված բնակիչների համար կառուցվող նոր բնակատեղիի շինհրապարակում, ծանոթացել աշխատանքների ընթացքին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս