Բաժիններ՝

Ֆիլիպինները COVID-19-ի պատճառով մեկ ամսով արգելել են օտարերկրացիների մուտքը երկիր

Ֆիլիպինների իշխանությունները մեկ ամսով դադարեցրել են օտարերկրացիների եւ երկրի որոշ քաղաքացիների մուտքը երկիր՝ կորոնավիրուսի եւ դրա մանրէահիմքերի տարածումը կանխելու նպատակով:

Մարտի 17-ին այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով Ֆիլիպինների՝ կորոնավիրուսի հարուցած COVID-19 հիվանդնության դեմ պայքարի աշխատանքային խումբը:

«Այլ երկրներից SARS-CoV-2-ի մանրէահիմքերի ներթափանցումը եւ վարակման դեպքերի աճը կանխելու համար բոլոր պրոֆիլային գերատեսչություններին հանձնարարված է (…) ժամանակավորապես դադարեցնել օտարերկրացի քաղաքացիների, ինչպես նաեւ արտասահմանյան երկրներից վերադարձող ֆիլիպինցիների մուտքը երկիր, բացառությամբ նրանց, ովքեր արտասահման են մեկնել աշխատելու նպատակով»,- մեջբերում է «Սինհուան» աշխատանքային խմբի հայտարարությունը:

Արգելքը կգործի մարտի 20-ից մինչեւ ապրիլի 19-ը: Այն չի տարածվում արտասահմանյան երկրների պաշտոնական ներկայացուցիչների, երկրում հավատարմագրված օտարեկրացի դիվանագետների եւ հայրենիք վերադարձող ֆիլիպինցիների վրա, որոնք աշխատել են արտասահմանում:

Նշված ժամանակամիջոցում օրական երկրի կարող է ժամանել 1,5 հազարից ոչ ավելի օտարերկրացի: Ֆիլիպինների իշխանությունները մարտի 13-ին հաստատել են կորոնավիրուսի նոր տարբերակի հայտնաբերումը հանրապետությունում:

Հայտնաբերված մանրէահիմքն ստացել է P.3 անվանումը, ընդամենը պարզել է 98 նմանք վեպք: Բացի դրանից, առողջապահության նախարարությունը հաստատել է բրազիլական տարբերակի առաջին դեպքի հայտնաբերումն այն ֆիլիպինցու մոտ, որը վերադարձել էր Բրազիլիայից: 2020 թվականի հունվարի 30-ին Ֆիլիպիններում հայտնաբերել են կորոնավիրուսով ախտահարման առաջին դեպքը: Այժմ երկրում վարակվածների թիվը հասել է 631 320-ի, բուժվել է 561 հազար հիվանդ, մահացել 12 848 մարդ, հաղորդել ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս