Ռուսաստանում կատարել են կորոնավիրուսի հայտնաբերման ավելի քան 116 միլիոն թեստ
Ռուսաստանցի բժիշկները կատարել են նոր կորոնավիրուսի հայտնաբերման ավելի քան 116 միլիոն թեստ, մարտի 17-ին հայտնել է «Ռոսպոտրեբնադզորի» մամուլի ծառայությունը։
«Ռուսաստանի Դաշնությունում կատարվել է կորոնավիրուսի հայտնաբերման ավելի քան 116 միլիոն թեստ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Անցած օրը կատարվել է 274 հազար հետազոտություն: Գերատեսչության տվյալներով՝ մարտի 17-ի դրությամբ կորոնավիրուսային վարակի կասկածանքի պատճառով բժշկական հսկողության տակ է մնում 493 հազար մարդ, հաղոդրել է ՏԱՍՍ-ը: