«Եթե ԳՇ պետը գտնում է, որ  Փաշինյանը դավաճան է, և չեն գնդակահարում, ուրեմն՝ դավաճանն իրենք են». Հովիկ Աղազարյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի խոսքով՝ խորհրդարանում ԲԴԽ նախագահի ու իշխանական պատգամավորների միջև տեղի ունեցած հարց ու պատասխանի համատեքստում հետաքրքիր իրավիճակ է առաջանում:

Նրա բնորոշմամբ, գուցե հենց այս ճանապարհով է ձևավորվելու անկախ դատական համակարգը:

«Ձեր աչքի առաջ է ծնվում անկախ դատական համակարգը, այսօր դատական համակարգը բացարձակապես անկախ է: Կներեք բառիս համար, բայց ԲԴԽ նախագահը փողոցային մակարդակով խուսափում էր պատասխաններից: Իր նոյեմբերին արած  հայտարարությունը մարտակոչ էր, իրեն հանձնարարել են, ինքն էլ հայտարարել է՝ Ռոբերտ Քոչարյանն է հայտարարել: Ես կուզեի, որ ինքը հրաժարական տար, բայց գուցե ինքը ճիշտ է, ես՝ սխալ»,- շեշտեց Հովիկ Աղազարյանը:

Նա նաև շեշտեց, որ այլ երկրներում Գլխավոր շտաբը հայտարարություններ չի տարածում այնպես, ինչպես ԳՇ-ն տարածեց Հայաստանում:

«Եթե ԳՇ պետը գտնում է, որ Հովիկ Աղազարյանը դավաճան է, և ինքը նրան չի գնդակահարում, ապա դավաճանն ինքն է: Եթե գտնում են, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան է, և չեն գնդակահարում, ուրեմն՝ դավաճանն իրենք են»,- շեշտեց Հովիկ Աղազարյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031