Ես այդպես էլ չկարողացա նրանց փոխանցել այն պարզ ճշմարտությունը, որ պետական աջակցություն խնդրում եմ ոչ թե անձամբ ինձ համար, այլ մեր հաջողություններով հայրենիքին ծառայելու և փառք բերելու հնարավորության, ինչը տասնամյակներ շարունակ Հայաստանը հնարավոր է այլևս չունենա:
Հանրահավաք՝ Ազգային Ժողովի դիմաց. ՈՒՂԻՂ։
Հարց՝ ինչպե՞ս եք գնահատում այն ամենը, ինչ տեղի է ունենում Հայաստանում: Կարծում եք, արդյո՞ք, որ տեղի ունեցածը, ինչպես ասել է վարչապետը, ռազմական հեղաշրջման փորձ է և աջակցում եք, արդյոք, նրան վարչապետի պաշտոնում:
Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականի պահանջը ստանում է զանգվածային բնույթ։
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովն այսօր հրավիրել էր հանձնաժողովի նիստ: Այս մասին հայտարարությունն ավելի վաղ տեղադրված էր ԱԺ պաշտոնական կայքում:
Ռուսական Независимая Газета պարբերականը անդրադարձել է «Իսկանդեր» համալիրների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, թե, իբր, Ղարաբաղյան պատերազմի ընթացքում հրթիռները «չեն պայթել կամ պայթել են 10%-ով»:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններն այսօր հրավիրել էին ԱԺ խորհրդի նիստ՝ արտահերթ նիստ հրավիրելու օրակարգը քննարկելու նպատակով: Սակայն նիստը չկայացավ, քանի որ իշխանական խմբակցությունից որևէ մեկը, այդ թվում՝ ԱԺ նախագահը, չէին եկել:
Իլհամ Ալիևը պնդում է, որ Ադրբեջանը Հայաստանին է հանձնել բոլոր ռազմագերիներին: Sputnik-ի փոխանցմամբ, Ալիևը միևնույն ժամանակ հույս է հայտնել, որ հայաստանյան իրադարձությունները որևէ կերպ չեն անդրադառնա Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության իրագործմանը: Ադրբեջանի նախագահն ասել է, որ դրույթների մեծ մասն արդեն իսկ իրագործվել է:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախատեսում է հանդիպել ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ:
Եվրոպական միությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացմանն աջակցելու նպատակով Հայաստանի կառավարությանը 9 միլիոն եվրո դրամաշնորհ էր հատկացրել։
Իրանի վրա առավելագույն ճնշման քաղաքականությունը հանգեցրեց այն բանին, որ Իրանի իշխանություններն այժմ ավելի են մոտեցել միջուկային զենքի ստեղծման հնարավորությանը: Փետրվարի 25-ին կայացած ճեպազրույցում այդ պնդմամբ հանդես է եկել Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։
Արա Սաղաթելյանի համախոհներն ու ընկերները համարում են, որ մեղադրանքը սարքված է քաղաքական պատճառներով, քանի որ նա չի թաքցրել իր ընդդիմադիր տեսակետները երկրի ղեկավարության նկատմամբ: Փաստաբանների խոսքով՝ նա օգտահաշվի հետ կապ չունի, և հետաքննությունը ներգրավվածության վերաբերյալ որևէ ապացույց չունի:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների վերահսկողական գործողությունների արդյունքում կասեցվել է ալրային հրուշակեղեն արտադրող «ԱՏՈՄՄԻԼԵՆ» ՍՊԸ արտադրամասերի աշխատանքը: Այս մասին հայտնում են Սննդամթերքի անվտանգության տեսչությունից։
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին նախադասության համաձայն՝ «Զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը գլխավոր շտաբի պետն է, որին վարչապետի առաջարկությամբ նշանակում է Հանրապետության նախագահը՝ օրենքով սահմանված ժամկետով»:
Բաղրամյան պողոտան` առավոտյան։
Արման Աբովյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ։
Մի քանի մարդ է զոհվել իրանամետ աշխարհազորայինների օբյեկտներին ԱՄՆ-ի հասցրած ավիահարվածի հետեւանքով, որը տեղի է ունեցել Սիրիայում, իրանական սահմանի մերձակայքում:
Իրեն հոգեհարազատ թուրքիայի ու էրդողանի օրինակով փորձ արեց ժողովրդական «աջակցություն» ցույց տալ աշխարհին։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր՝ ժամը 11։00-ին, Ազգային ժողովում պետք է կայանար խորհրդի նիստ։ Նիստը, սակայն, չկայացավ՝ քվորում չլինելու պատճառով։
Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը հոդված է հրապարակել, որում անդրադարձել է Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին: Հոդվածում մասնավորապես ասվում է, որ Ադրբեջանի հետ պատերազմում կրած պարտությունից անմիջապես հետո Հայաստանում սկսված քաղաքական ճգնաժամը հինգշաբթի օրը հասել է իր գագաթնակետին:
Հայաստանում փետրվարի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 283 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 171 510-ի:
Նիդերլանդների խորհրդարանը փետրվարի 25-ին երկու հայանպաստ որոշում է կայացրել. ընդունվել է Քրիստոնեական միություն խմբակցության պատգամավոր Ջոել Ֆորդեվինդի բանաձևը, որը Նիդերլանդների կառավարությունից պահանջում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև հավանության է արժանացել Մարտին վան Հելֆերտի բանաձևը՝ Ադրբեջանի կողմից հայ գերիներին վերադարձնելու անհրաժեշտության մասին:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 25-ին ստորագրել է հրամանագիր ֆինանսների նախկին նախարար, հայկական արմատներով Օքսանա Մարկարովային նշանակել է ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան:
Ինչպե՞ս է այդպես ստացվում: Այսինքն՝ նշանակում է Սիրիայում ռուսական զենքը լավն էր, իսկ Հայաստանում՝ վա՞տը: Կարծում եմ՝ նման խոսակցությունների փոխարեն պետք է զբաղվել զինծառայողների պատրաստվածությամբ և մարզել նրանց, ովքեր պետք է գործածեն զենք-զինամթերքը:
«Դատապարտում ենք Հայաստանում տեղի ունեցած հեղաշրջման փորձը: Հեղաշրջումները միշտ ընդհատել են ժողովրդավարական գործընթացները և քաոսի պատճառ դարձել»:
«Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարություն է տարածել, որում տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 13։00, Ազգային ժողովի դիմաց տեղի կունենա հանրահավաք։
«Ասպարէզ»-ի ձեռք ձգած դատական փաստաթուղթերուն համաձայն՝ Լոս Անճելըսի Գերագոյն ատեանը Չորեքշաբթի օր բեկանեց Համբիկ Սասունեանի ազատ արձակումը կասեցուցած նահանգապետ Կեւըն Նիւսըմի որոշումը։
Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 0.22%-ով և կազմել 63.16 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 0.92%-ով և կազմել 66.61 դոլար:
«Այսօր ժամը 13:00 Բաղրամյան պողոտա: Էլ ավելի վճռական պահանջենք Թուրքիայի կողմից աջակցվողի հրաժարականը»:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդոդանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը ևս դատապարտել է Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները։