Երեկ ուշագրավ մի բան կատարվեց. նախօրեին «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հանդեպ մի քանի ցուցարար անհարգալից վեբերմունք էին ցուցաբերել։
Կապանի Գարեգին Նժդեհի անվան հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ այսօր հավաքվել են հարյուրավոր քաղաքացիներ: Հրապարակում տեղադրվել է «Սատարում ենք հայոց բանակին, պահանջում ենք վարչապետի հրաժարականը» գրությամբ պաստառներ:
«Հանրապետության նախագահին Սահմանադրության 139-րդ հոդվածով երաշխվորված ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ներկայացնելու լիազորությունը ենթադրում է ՀԱՅԵՑՈՂԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ։
Հայաստանը կատարել է ռազմագերիներին «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով հանձնելու իր պարտավորությունները, «РИА Новости»-ին տված հարցազրույցում արձանագրել է ԱԳ նախարար Արա Այվազյանը՝ ավելացնելով, որ ի հեճուկս դրան՝ Ադրբեջանն արհեստական և անհիմն խոչընդոտներ է ստեղծում հայ ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման ուղղությամբ։
Սցենարիստ Վահրամ Սահակյանն այսօր Բաղրամյան պողոտայում՝ ընդդիմության հանրահավաքի ժամանակ դիմելով ներկաներին, ասաց, որ առաջին անգամ է նման բեմից խոսում և հիշեցնելով իր հեղինակած «Մեա կուլպա» ստեղծագործությունը՝ նշեց, որ պատերազմից հետո դաշտ նետվեցին օրակարգեր, որոնց անդրադառնալն ինքնին տանում է մեղքի։
«Առա՛նց թուրքի Հայաստան»,- րոպեներ առաջ Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի շենքի դիմաց՝ ընդդիմության կազմակերպած հանրահավաքին իշխանության հրաժարականն այսպես պահանջեց ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը։
«Զինված ուժերն արեցին այն, ինչ պետք է անեին»,- այսօր Բաղրամյան պողոտայում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքից առաջ 168.am-ի լրագրողի հարցին ի պատասխան՝ ասաց «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Գեղամ Նազարյանը, ում որդին զոհվել է Արցախյան վերջին պատերազմում:
Ազգ, բանակ, հաղթանակ. Անդրանիկ Թևանյան:
«Նիկոլ Փաշինյան, մեզ ոչինչ մի՛ խոստացիր, լուռ հեռացի՛ր». կապանցի:
«Մեզանից գողացան մեր հաղթանակը». Կապանում ՀՅԴ ներկայացուցիչ:
«Թշնամանքը, ատելությունը, հայի կողմից հային ատելը դա այն է՝ ինչ ուզում է Նիկոլը»,- Բաղրամյան պողոտայում՝ ընդդիմության հանրահավաքի ժամանակ, հայտարարեց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Գերագույն հոգևոր խորհրդի անդամներն իրենց տարակուսանքն արտահայտեցին դրսևորված նման մոտեցումների առիթով՝ նկատի ունենալով, որ Եկեղեցին երբևէ, անգամ խորհրդային շրջանում, նման դժվարությունների առջև չի գտնվել։ Գերագույն հոգևոր խորհուրդը թելադրեց Մայր Աթոռի համապատասխան կառույցներին պետական պատկան մարմինների հետ քննարկել հիշյալ խնդիրները և հետամուտ լինել դրանց կարգավորմանը։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանն անդրադառնալով Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, թե Արցախի հարցը լուծված է, և կարգավիճակի հարցը չպետք է լինի որևէ օրակարգում, նկատեց՝ հայկական կողմը և միջազգային հանրությունը մշտապես բարձրաձայնել է, որ Արցախի հարցն ուժային լուծում չունի։
Ինչպես գիտեք 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ և Սիրիայից բերված վարձկաններին ներգրավելով, ագրեսիվ հարձակում գործեց Արցախի վրա։ Շուրջ 44 օր տևած պատերազմից հետո հայտարարվել է հրադադար Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև նոյեմբերի 9-ին կնքված հրադադարի եռակողմ հայտարարությամբ։
Այսօր մի երկու կոպեկի համար հանգիստ, առանց խղճի խայթի ծախում են երկիրը. Իգոր Սարգսյան:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն առայժմ որոշում չի կայացրել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկության հետ կապված:
«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի խոսքով՝ ՀՀ նախագահն Օնիկ Գասպարյանին Գլխավոր շտաբի պետի պաշտոնից չպետք է ազատի, և դրան մեկ լուծում կա՝ առարկություններով գրությունը հետ ուղարկի։
Հասկացեք վերջապես, պարոն Փաշինյան, Դուք խանգարում եք, հեռացեք և վերջ. Գևորգ Փարսյան:
Ո՞նց կարող է երկրի վարչապետը, իշխող ուժը դեմ դուրս գա մեր անվտանգության երաշխավորին. Գեղամ Մանուկյան:
Մի լուծում կա. նախագահը առարկությունով հետ է ուղարկում ԳՇ պետին ազատելու որոշումը. Վազգեն Մանուկյան
Ասում էր՝ չշշկռվեք, գերագույն գլխավորը ես եմ. տեսանք՝ ով ես. Գեղամ Նազարյան
Փետրվարի 26-ին Ստեփանակերտի Շահումյանի անվան պուրակում տեղի է ունեցել ինքնաբուխ ակցիա՝ ի աջակցություն հայոց բանակի ու «Հայրենիքի փրկության շարժման»։
Արցախի «Արդարություն» կուսակցությունն անդրադարձել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին հետքայլ անելու խորհուրդ տալու մասին լրատվամիջոցներում շրջանառված տեղեկությանը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, իր կողմից նախաձեռնած քննարկումների շրջանակում, այսօր հանդիպել է Ազգային ժողովի խմբակցություններում չընդգրկված մի խումբ պատգամավորների հետ:
«Սատարում ենք բանակին». Կապանում մեկնարկել է ի պաշտպանություն բանակի հանրահավաքը. ՈՒՂԻՂ
Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ու Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցի միջոցով քննարկել են իրավիճակը տարածաշրջանում:
Արցախի Հանրապետության ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանի խոսքով՝ այսօր Հայաստանում տեղի ունեցողը համաժողովրդական շարժում է, որպեսզի երկիրը թշնամուն հանձնած իշխանությունները հեռանան։
Փետրվարի 27-ի ցերեկը, 28-ին, մարտի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 1-ին, 2-ի գիշերը շրջանների զգալի մասում, 2-ի ցերեկը առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։
ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հարցազրույց է տվել ռուսական «РИА Новости» լրատվական գործակալությանը, որի հիմնական առանցքային թեզերն էին։
Հանրապետության նախագահի լիազորությունները, այդ թվում՝ պաշտոններում նշանակելու և այդ պաշտոններից ազատելու, սահմանվում են Սահմանադրությամբ։